Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացնելու է վիզային ռեժիմը: Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն դեռ 2007թ. է վերացրել:

Փաստն այնքանով է ուշագրավ, որ 2012թ. սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նախատեսվում էր Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցի շուրջ վերջանական որոշում կայացնել: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե՝ «վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը մեծ արագությամբ առաջ է ընթանում»:

Սակայն եթե չլիներ Իրանի կոշտ դիրքորոշումը, Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար դեռ 7 տարի առաջ կչեղարկեր վիզային ռեժիմը:

Խնդիրն այն է, որ հարևան երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հատկապես Ադրբեջանի հետ կապված այն չափազանց զգայուն թեմա է Իրանի համար:

Իրանը դեռ 2011թ. միակողմանիորեն Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել էր վիզային ռեժիմը՝ նույնը ակնկալելով Ադրբեջանի կողմից: Սակայն Բաքուն տարբեր պատճառաբանություններով մշտապես խուսափել է նույնն անել ԻԻՀ քաղաքացիների համար:

2012թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բանակցությունների ձախողումը պայմանավորված էր Իրանի դիրքորոշմամբ: Բանն այն է, որ այդ ժամանակ Իրանը վերջնագիր էր ներկայացրել Ադրբեջանին: Հիմնավորումը հետևյալն էր՝ «Եթե Բաքուն Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկելու է վիզային ռեժիմը, ապա նույնը պետք է անի նաև Իրանի քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանն Ադրբեջանին կզրկի Նախիջևանի հետ կապ ունենալու հնարավորությունից»:

Այդ շրջանում իրանցի խորհրդարանականներն ու փորձագիտական շրջանակներն Ադրբեջանին հիշեցնում էին, որ եթե արցախյան հակամարտության ժամանակ Իրանը բարի կամք չդրսևորեր, ապա Նախիջևանը հումանիտար աղետի կենթարկվեր: Նրանք միևնույն ժամանակ Իրանի այն ժամանակվա իշխանություններից պահանջում էին վերանայել Նախիջևանի հարցում ԻԻՀ քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի հարցում Իրանի և Ադրբեջանի մոտեցումներին, ապա Ադրբեջանը մինչ օրս խուսափում է Իրանի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը: 

Նշենք, որ 2016թ. Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Բաքու կատարած այցից մի քանի օր առաջ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել էր, որ երկու ամսվա ընթացքում Ադրբեջանն Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարի: Սակայն Բաքվում կայացած Ռուհանի-Ալիև բանակցությունների ավարտին Իրանի դեսպանը հայտարարեց, թե՝ «Չեղյալ հայտարարելու փոխարեն՝ Ադրբեջանը հեշտացրել է վիզայի տրամադրման կարգը»:

Այսինքն, ըստ պայմանավորվածության՝ ԻԻՀ քաղաքացիներն ԱՀ մուտք գործելու համար վիզա կարող են ստանալ կամ օդանավակայանում, կամ էլեկտրոնային տարբերակով՝ առանց դեսպանություն դիմելու:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին որոշմանը, նկատենք, որ Իրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել: Ասել, թե Թեհրանը նույնքան կտրուկ կարձագանքի, ինչպես 2012-ին էր, քիչ է հավանական:

Նախ, 2012թ. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված էին, և ցանկացած նման խնդրահարույց որոշում անմիջապես դառնում էր քննարկման առարկա՝ դրան հետևելով Թեհրանի կոշտ արձագանքը:

Եվ երկրորդ, Իրանը ներկայումս ձեռնպահ կմնա կոշտ դիրքորոշումից՝ մտավախություն ունենալով, որ Բաքուն կարող է ամեն պահի վերանայել իր դիրքորոշումը: Թեև ոչ լիարժեք, այնուամենայնիվ Ադրբեջանը հեշտացրել է ԻԻՀ քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը, որի ուղղությամբ իրանական կողմը շուրջ 4 տարի հետևողական աշխատանքներ է իրականացրել:

Հայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին
Ամենադիտված