Հիմա արաբական երկրներից չափահաս տղամարդիկ փախչում են ռազմի դաշտից ու գնում Գերմանիա
BlogՊեպանյան Արծրունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արաբական երկրներից չափահաս տղամարդիկ փախչում են իրենց պատերազմող երկրից դեպի Եվրոպա , նաև դեպի Գերմանիա:
Հետաքրքիր է, իրենք գիտե՞՚ն, թե ինչպե՞ս է Գերմանիան Գերմանիա դարձել:
Հին ժամանակներում, երբ պատերազմ էր լինում, գերմանացի կանայք իրենց երեխաներին նստեցնում էին սայլերին ու տանում ռազմի դաշտ, կանգնեցնում մարտաշարք կանգնած իրենց զորքի թիկունքում: Որպեսզի իրենց տղամարդիկ իմանային, որ նահանջի տեղ չունեն ու կռվեն ողջ ավյունով ու մինչև վերջ:
Ու թե պատահում էր, որևէ տղամարդ վախից լքում էր ռազմի դաշտն ու ետ փախչում, ապա նրա կինն իր ձեռքով սպանում էր ամուսնուն:
Հիմա արաբական երկրներից չափահաս տղամարդիկ փախչում են ռազմի դաշտից ու գնում Գերմանիա...