Շատ ափսոս, որ Ժառանգությունը հիմա ՕԵԿ-ի կարգի կոմայի մեջ գտնվող, դիակին հավասար օրգանիզմ է
BlogՎովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ռուբիկ Հակոբյանը դուրս եկավ Ժառանգությունից, առիթ եղավ, որ ասեմ.
Շատ ափսոս, որ Ժառանգությունը Րաֆֆիի գլխավորությամբ վատնեց իրա ողջ պոտենցիալը ու հիմա օեկ-ի կարգի արհեստական շնչառությամբ, կոմայի մեջ գտնվող, դիակին հավասար օրգանիզմա:
Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆաարյան, Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան.... ու էս մարդկանց թողած Րաֆֆին որոշեց ֆնտուֆլուշկեկ անի, եսիմ ում մեյդան բերի, գնաց միացավ Ազատ Դեմոկրատների հետ, դրանց սարքեց մանդատատեր: Իսկ Ժառանգությունը կարող էր դառնալ էն ինչ հիմա էդքան պակասումա քաղ դաշտին, ժողովրդին: Համենայն դեպս ես համակրում էի իրանց:
Հ.Գ. Հա ու ժառանգությունը միակ կուսակցությունն էր, որ կարելի էր կուսակցություն ասել: Սովորական անդամները ավելի բարձր իմիջ ու մասսայականություն էին վայելում ժողովրդի մոտ քան լիդերը: