Աժ-ում սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները պրիմիտիվացվում են
Ուշադրության կենտրոնումՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Աժ-ում սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները, ինչպես շատ այլ քննարկումներ, իջեցվում, պրիմիտիվացվում են մինչև իշխանություն-ընդդիմություն գզվռտոցի, ընդ որում, այլ երկու կողմերը խոսում են բացառապես տարբեր բաների մասին:
Իշխանության ներկայացուցիչներն անգիր արած ասում են, թե ինչ փոփոխություններ են նախատեսվել սահմանադրությունում:
Ընդդիմության ներկայացուցիչները փորձում են հարցերի միջոցով պարզել, թե ինչու են արվել այդ փոփոխությունները, ինչ հետևանքների կարող են դրանք հանգեցնել, եղած պրոբլեմներից որոնք կլուծվեն այդ փոփոխություններով և այլն, բայց տրամաբանված պատասխան իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ստանալ չեն կարողանում, որովհետև նրանք տրամաբանական պատասխան չեն տալիս:
Սա մի կողմ, խնդիրն այն է, որ եթե սահմանադրության փոփոխություններն իրոք անհրաժեշտ են և դրական, ապա նման քննարկումներով հանրությունը դրա մասին հաստատ չի իմանա։