35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ․ Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրում առկա ինստիտուցիոնալ խնդիրների, նախկին համակարգից ժառանգած արատների մասին։ Վարչապետն իրավացիորեն արձանագրում էր, որ պետական կառավարման համակարգը ամբողջությամբ հիմնված է եղել կոռուպցիայի վրա։

Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օլիգարխիկ տնտեսությանը՝ հայտարարելով, որ ներկայումս օլիգարխիա, նախկին իմաստով չկա, որ բոլորը ազատ են զբաղվելու ձեռնարկատիրությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հիմնավոր ու փաստարկված կերպով ներկայացնում էր պետության համար կենսական, համակարգային նշանակություն ունեցող հիմնախնդիրները։ Սակայն, ցավոք, մենք նրանից չլսեցինք որևէ խոսք դրանք վերացնելուն ուղղված քայլերի, ծրագրերի մասին։ Խոսքն այդ հիմնախնդիրները վերացնելու ռազմավարության, հայեցակարգի մասին է, ոչ թե հատվածական գործողությունների, որոնք ներկայացնում էր վարչապետը։

Իրականում օլիգարխիան Հայաստանում չի վերացել։ Այո, այն գուցե չունի նախկին ազդեցությունը իշխանության, նրա կայացրած որոշումների վրա, սակայն օլիգարխիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Որովհետև անցած մեկուկես տարիներին իշխանությունն այդպես էլ չկարողացավ մշակել ու ներկայացնել Հայաստանի տնտեսության մոդելը, տնտեսական համամասնությունները ու բարիքի ստեղծման գործընթացը արմատապես փոխելու, վերափոխելու ռազմավարություն ու ծրագիր։ Արդյունքում մենք ունենք նախկին պետական կառավարման համակարգը և նախկին՝ օլիգարխիայի ու մենաշնորհների վրա հիմնված տնտեսական մոդելը։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը փոխելու համար անհրաժեշտ են ոչ թե մակերեսային, իրավիճակային, այլ համակարգային, ռազմավարական փոփոխություններ, ինչը գործող իշխանությունը կամ չի ցանկանում, կամ որ ավելի հավանական է՝ չի կարողանում իրականացնել։

Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանում գործում է այն նույն պետական կառավարման համակարգը, որը քսան տարի շարունակ սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին։

Հայաստանում գործում է այն նույն Սահամանդրությունը, որը գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակով՝ ներմուծելով սուպերվարչապետության արատավոր մոդելը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սակայն այս համակարգային արատները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի արել։ Պետական կառավարման համակարգի փոփոխության մեկերսային, ցուցափեղկային քայլ էր կառավարության նոր կառուցվածքի հաստատումը, որը սակայն ընդամենը մեխանիկական, թվաքանակի կրճատում ենթադրող քայլ էր, և ամենևին չփոխեց նախկին համակարգի տրամաբանությունը։

Նույնը վերաբերում է նաև Սահամանադրությանը, որը փոխելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն, թերևս չդիմանալով սուպերվարչապետության գայթակղությանը՝ հրաժարվեց դրանից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ։

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղցկեղի նման տարածված արատները, դրանց հիման վրա գործած պետական կառավարման համակարգը հնարավոր է վերացնել միայն արմատական փոփոխություններով՝ առաջին հերթին փոխելով այն սահմանադրական, իրավական բազան, որը ծնել է այդ համակարգերը։ Նոր իշխանությունը պետք է հիմնահատակ վերացնի այդ համակարգերը՝ ստեղծելով միանգամայն նոր ինստիտուտներ ու կառուցակարգեր, որոնք կսպասարկեն նոր Հայաստանի խնդիրներն ու նպատակադրումները։ Հակառակ դեպքում՝ մենք Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար լսելու ենք բոլորին առանց այդ էլ հայտնի խնդիրների արձանագրումներ՝ առանց դրանք լուծելու ծրագրերի, տարբերակների ու այլընտրանքների։

Այս համատեքստում չափազանց կարևոր է նախկին իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականի խնդիրը, ինչի մասին վերջերս խոսվում է այդքան հաճախ՝ ըստ էության դառնալով հանրային պահանջ։ Պետական կառավարման արատավոր, կոռուպցիոն համակարգը, օլիգարխիկ տնտեսությունը չի կարող վերանալ ու վերափոխվել առանց անցյալում դրանց գործունեությանը պետության կողմից տրված իրավաքաղաքական գնահատականի։

Գործող իշխանությունը, սակայն, գոնե առայժմ նման քաղաքական կամք չի դրսևորում՝ խաղաղ գոյակցելով մի կողմից նախկին համակարգի իներցիայի պայմաններում, մյուս կողմից՝ նախկին օլիգարխների միջավայրում»։

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
Ամենադիտված