35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի հեքիաթային բնույթը. Հրանտ Բագրատյան

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։ Ընդ որում, տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն, հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին ադ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչէր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։ Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ի՞նչու ենք զգուշանում աճի նման «աղբյուրներից»։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։ Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի մասին դատողություննների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։ Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայիննի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5%, և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)»,- գրել է Բագրատյանը:

Երբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով
Ամենադիտված