Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Միհրան Ծառուկյան. «Միասին աշխատելով՝ ես ու Արփին ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան շատ հեշտ ստացվեց»

Exclusive

Վերջին օրերին բուռն քննարկվում է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր համագործակցությունը, որի արդյունքում ծնվել է Արման Անտոնյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը։ Երգի գործիքավորումն արել է Հայկոն։ BlogNews.am-ի հետ զրույցում Միհրանն ու Արփին հայտնեցին, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Միհրանի տարեդարձի օրը, և նոր լուսանկարներ են հրապարակել նկարահանման վայրից։

«Երբ Մենչն առաջարկեց ներկայանալ զուգերգով, ես և Արփին երկար չենք մտածել առաջարկի մասին, տեղում քննարկել և համաձայնել ենք։ Բավականին ժամանակ միասին աշխատելով՝ մենք ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան ստացվեց շատ հեշտ, ճիշտ և արագ»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց, որ իրար լավ ճանաչելն օգնել է, որ համագործակցությունը շատ թեթև ստացվի. «Բնականաբար, եղել են քննարկումներ, ի սկզբանե բոլորովին այլ սցենարով պետք է նկարահանեինք տեսահոլովակը, սակայն աշխատանքները շատ սահուն են ընթացել։ Մենք վստահում ենք իրար որպես մասնագետներ»։

Դերասանուհին, ով ժամանակին հանդիսատեսին հայտնի էր որպես երգչուհի, նշեց, որ կարոտել էր ձայնագրման աշխատանքները։ Խոսելով տևական դադարից հետո երգարվեստ վերադառնալու մասին՝ Արփին ասաց. «Երբ դու հասկանում ես, որ տվյալ ժամանակահատվածում ոչինչ չունես տալու, պետք չէ անիմաստ ինչ-որ բան անել՝ երևալու համար։ Միշտ ասում էի, որ մի օր հաստատ կրկին երգելու եմ։ Իմ կյանքում ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»։

Տեսահովակը նկարահանվել է 4 օրում։ Աշխատանքներն արել է «Ֆուլ հաուսի» ստեղծագոծական թիմը. ռեժիսորը Կարեն Ամյանն է, սցենարային լուծումները տվել են Արտյուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Սյուժետային գծով ներկայացվում է Միհրանի և Արփիի կյանքը՝ մանկությունից մինչև ծերություն։ «Մեզ համար շատ հեշտ էր աշխատել Կարենի հետ։ Մեր փոքր հերոսներին փորձել ենք հնարավորինս նմանեցնել մեզ։ Ինձ մարմնավորած աղջնակին ընտրել ենք քասթինգով։ Միհրանին մարմնավորել է Արմուշի որդին՝ Դանին։ Մենք երկու տարիք ենք խաղացել. մի դեպքում դեռ ուսանողներ ենք, մյուսում՝ ավելի հասուն, արդեն ունենք մեր երեխան, ում դերը խաղում է Մենչի դուստրը՝ Մարիան։ Այս դեպքում փորձել էինք վիզուալ ավելի մեծ երևալ։ Իսկ տատիկ-պապիկի տարիքում մեր փոխարեն այլ դերասաններ են եղել։ Չցանկացանք գրիմային փոփոխություններով մեծանալ, քանի որ դա արհեստական կլիներ»,- նշեց դերասանուհին։

Վերջին շրջանում շատ է խոսվում Միհրանի և Արփիի սիրավեպի մասին, այս տեսահոլովակը լրացրեց այդ  խոսակցությունները։ «Երբ գաղափարը կար՝ անել այս աշխատանքը, արդեն ենթադրում էինք, որ նման խոսակցություններ են լինելու, խոսում ու ծիծաղում էինք այդ թեմայով։ Չգիտեմ ինչու, իմ անձնականը միշտ քննարկում են, սակայն դա իմն է և ոչ ոքի գործը չէ։ Որոշել եմ այսուհետև անձնական բնույթի որևէ հարցի չպատասխանել»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց. «Մարդկանց միջից դեռ դուրս չի եկել դա. երբ գործընկերներն ինչ-որ աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, անպայման կապում են իրար։ Դա պետք է դուրս գա մարդկանց միջից՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ միասի՞ն են, թե՞ ոչ։ Մեր քաղաքն այնքան փոքր է, որ երբ ինչ-որ մեկի կյանքում լուրջ փոփոխություն է լինում, բոլորն իմանում են այդ մասին»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Աղբյուրը՝ BlogNews.am

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված