«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Լույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ


Սփյուռքահայերը դժգոհ են․ Համահայկական խաղերի բոլոր մեդալները նվաճում են հայաստանցիները

Հասարակություն

Համահայկական խաղերի բոլոր մեդալները Հայաստանի մասնակիցներն են նվաճում: Մենք որեւէ հնարավորություն չունենք: Պետք է ձեռնարկվի ինչ-որ բան, որ դրսից եկած մասնակիցներն էլ կարողանան մեդալներ նվաճել: Հայաստանի թիմերի մասնակիցները հիմնականում պրոֆեսիոնալներ են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամ, Վիեննայի պատվիրակության պատասխանատու Սեպուհ Բաղդոյանը:

Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցները օգոստոսի 13-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաղերի մասնակիցներին Ծիծեռնակաբերդ էին ուղեկցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործադիր մարմնի անդամները: Սակայն ոչ բոլոր մասնակիցներն էին եկել Ծիծեռնակաբերդ. միայն կեսը։

Սակայն Իշխան Զաքարյանի պնդմամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել բոլոր պատվիրակություններն իրենց անդամներով:

«Այսօր բոլոր պատվիրակությունները գտնվում են Ծիծեռնակաբերդում: Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնական ժողովրդի սերունդները: Իրենք պետք է տեսնեն ամեն ինչ, շրջեն թանգարանում: Եվ այցելությունը Ծիծեռնակաբերդ մեր ծրագրի կարեւոր կետերից մեկն է»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Խաղերի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, աղոթեցին եւ  լուսանկարվեցին հուշահամալիրի ֆոնին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանի խոսքով Վիեննայի պատվիրակությունը միակն է, որը ծաղկեպսակով էր եկել Ծիծեռնակաբերդ:

«2003 թվականից մասնակցում ենք Խաղերին եւ ամեն անգամ մեր տուրքն ենք մատուցում Ծիծեռնակաբերդ այցելելով: Մենք ունենք 6-77 տարեկան մասնակիցներ, որոնք բոլորն այստեղ են եւ, կարծեմ, միակ պատվիրակությունն ենք, որ ծաղկեպսակով ենք եկել Ծիծեռնակաբերդ: Ուրախ ենք, որ Խաղերի բացումը կայացավ Արցախում: Շատ կարեւոր էր մեզ համար, որ Արցախն էլ միացավ: Հակառակ շատ խնդիրների, Արցախը հրաշալի ընդունելություն կազմակերպեց մեզ համար: Չմոռանանք, որ նրանք առաջին անգամ էին ընդունում Խաղերը:

Անկեղծ պետք է լինեմ. Խաղերի կազմակերպվածությունը մի քիչ տկար է այս տարի: Խնդիրներ կան, բայց դրանում ոչ թե կազմակերպիչներն են մեղավոր, այլ մասնակից թիմերը: Հարցեր են ստեղծում, որոնք կազմակերպիչները դժվարանում են լուծել: Խնդիրներ ունենք խաղերում հաղթելու առումով: Հայաստանի եւ Արցախի մասնակիցները պրոֆեսիոնալներ են, մենք շանս չունենք առաջ գնալու: Անկարելի է. մի բան պետք է անենք, որ մի քիչ էլ դրսից եկածները մրցանակներ ստանան, ոգեւորվեն»,- մանրամասնեց Սեպուհ Բաղդոյանը:

Թեհրանի պատվիրակության պատասխանատու, «Սիփան» միության անդամ Ռազմիկ Միրզախանյանը եւս գոհ չէ Խաղերի կազմակերպվածությունից:

«Ուրախ ենք, որ կարողանաք մասնակից լինել Համահայկական խաղերին: Ի դեպ, Թեհրանի թիմն ամենաերիտասարդն է: Կարողացել ենք լավ արդյունքներ գրանցել մեր վոլեյբոլի թիմով: Հույս ունենք, որ դեռ հաջողություններ կունենանք: Բայց Խաղերը կազմակերպված են բավարար, չեմ կարող ասել շատ լավ»,- նկատեց Ռազմիկ Միրզախանյանը:

Կիպրոսի Նիկոսիա քաղաքի պատվիրակության անդամ Անդրանիկ Աշչյանի համար Կիպրոսի թիմի այցելությունը ուխտ է Խաղերի մասնակից կիրպրոսահայերի համար:

«Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին եվրոպական պետությունն է: Այս առումով կիպրոսահայերի այցելությունը Ծիծեռնակաբերդ մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի վերահաստատենք այն ուխտը, որն իրականցրեց Կիպրոսի հայ համայնքը 60-70-ական թվականներին: Կիպրոսի բոլոր հայկական ընտանիքներում հայոց լեզուն պահպանված է: Մենք բոլորս մեր ընտանիքներում խոսում ենք հայերեն:

Այս Խաղերում մեր թիմի անդամներ լավ են հանդես գալիս, արդեն ունենք մեդալներ մի քանի մարզաձեւերում: Վաղը հանդես կգանք նաեւ աթլետիկա մարզաձեւում եւ հուսանք՝ բարձր արդյունքներով կվերադառնանք Կիպրոս»,- նշեց Անդրանիկ Աշչյանը:   

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջադեպ տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի եւ լրագրողներից մեկի միջեւ: ՀԽՀ կոմիտերի նախագահին հունից հանեց հարցն այն մասին, թե ինչպես է նա ներկայիս իշխանության օրոք վերընտրվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում եւ մի շարք այլ քաղաքական հարցեր:

«Սա համապատասխան վայրը չէ, որ ես այդ հարցերին պատասխանեմ: Մեկ ուրիշ անգամ մանրամասն կանդրադառնամ դրանց: Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությանը, շատ լավ աշխատում ենք միասին եւ կա փոխըմբռնման մթնոլորտ»,- ասաց Իշխան Զաքարյանը: Լրագրողի հարցերը նաեւ վրդովեցրին համաշխարհային կոմիտեի անդամներին, որոնց վեճի բռնվեցին լրագրողի հետ, նշելով, որ լրագրողն իրավունք չունի քաղաքական հարցեր տալ Իշխան Զաքարյանին:

Օգոստոսի 13-ը հանգստի օր է: Համահայկական խաղերի մասնակիցները այսօր կայցելեն նաեւ Գառնի եւ Գեղարդ:

Լուսինե Շահբազյան

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ամենադիտված