Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Եվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի


Ահա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ

Life

Իննա Խոջամիրյան: Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցն ավարտել է 2012թ.-ին: Սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում: Երկար ժամանակ չի անցել իր Վերջին զանգից, ու նա այսօրվա նման հիշում է օրն իր բոլոր մանրամասներով. «Ուզում էի ասել, որ ոչինչ չեմ հիշում, բայց… հիշում եմ անգամ բեմի վրա որ մասում էի կանգնած, ում կողքին, ում դիմաց…

Չեմ կարող հիշել՝ ինչ էի ասմունքում որպես հրաժեշտ, բայց կիթառի նվագակցություն կար, ես հուզված էի, կարծես դահլիճն էլ՝ ինձ հետ հավասար… Դեռահասությանս ամենաբուռն շրջանն էր: Ամենասիրառատ, ամենացավոտ, ամենաբեկումնային, ամենաանսպասելի, ամենա… Ինչպես և բոլոր դեռահասների կյանքում:

Որպես եզրափակում բոլորով Թաթայի «Վերջին զանգը» երգեցինք: Աննկարագրելի շատ եմ լաց եղել: Երևի ոչ թե նրա համար, որ չէի ուզում դպրոցն ավարտել, այլ չգիտեի՝ ինչ է սպասում մի մարդուկի այս մեծամեծ աշխարհում: Նույնիսկ չգիտեի՝ կընդունվեմ համալսարան թե ոչ. ոչ մի առարկա անհատապես, մասնագիտացված չէի պարապել (սեփական պնդմամբ ): Վերջին զանգից նոր կյանք սկսվեց բառացիորեն»:

Իննան մի քանի քաղաքում ու մի քանի դպրոցում է հասցրել սովորել, և բոլորը հավասարապես իրենն է համարում: Դերասանուհին չի կարողանում մտաբերել՝ վերջին անգամ երբ է եղել իր դպրոցում. «Իմ դպրոցները… Ցավոք, Լոռի կարողանում եմ միայն ոչ աշխատանքային օրերին մեկնել: Ամեն անգամ երկար կանգ եմ առնում մեկ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի, մեկ Տաշիր քաղաքի N2 դպրոցի բակում: Ամենաթանկ, զավեշտալի ու անհեթեթ հիշողություններն են ինձ կապում նշածս երկու դպրոցների հետ: Ուզում եմ այցելել անպայման, կարոտել եմ բոլորին….»:

30-ից ավելի  գովասանագիր, պատվոգիր, շնորհակալագիր… Դերասանուհին մոլի գերազանցիկ է եղել, ասում է՝ հատուկ խնամքով մի մեծ թղթապանակում դեռ պահում է դրանք. իր ապագա ժառանգության անքակտելի մասն են լինելու:) Իննայի համար չկա առարկա, որը նա չսիրի. «Ամեն բան բացառապես մանկավարժի դիրքորոշումից, մատուցման ձևից և վերաբերմունքից է կախված:

Մի դպրոցում ֆիզիկայի գիտակ էի, մյուս դպրոցում անասելի թուլացա ինչ-ինչ պատճառներով, մյուս դպրոցում քիմիայի փորձերի մեծագույն երկրպագուն էի, մեկ ուրիշ դպրոցում քիմիայի դասերը դադարեցին ինձ ինչ-որ բան տալուց… Ամեն դեպքում ամենաշատը մաթեմատիկան և պատմությունն եմ սիրել: 11-րդ դասարանում կողքիս նստող դասընկերոջս հետ մրցույթի էինք դուրս գալիս, ով ավելի շատ խնդիր-վարժություն կլուծի, և ուսուցչի ստուգելուց հետո ով ավելի շատ ճիշտ պատասխաններ կունենա: Տարվա առաջին կեսին ավարտել էինք հանրահաշվի և երկրաչափության դասագրքերի բոլոր խնդիրները: Ուսուցչուհին մեզ համար ստիպված այլ ձեռնարկ էր բերում, դասարանն էլ սովորական հունով շարունակում էր սովորել»:

Իննան նաև պատմեց դպրոցական ամենվառ հիշողությունների մասին, որոնք իրեն ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում. «2 դպրոցական վառ հիշողություն ունեմ. 1-ը մասնակցությունն էր «Հայ ասպետ»-ին (մինչև կիսաեզրափակիչ հասանք), իսկ մյուսը՝ Հայրապետական թեմի կողմից կազմակերպված «Պատարագն աշակերտների շուրթերով» հանրապետական մրցույթը։ Հանրապետությունում առաջին տեղը գրավեցինք մեր փոքրիկ թիմով ու հայրապետական մրցանակի արժանացանք»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ տարիներ անց աշակերտական սեղանին կրկին հայտնվելը ամենաքաղցր վերապրումն է. «Ինչ էինք, ինչ դարձանք:)»

Բացի նրանից, որ Իննան տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը հիշում է, չի մոռացել նաև առաջին սիրուն. «2-3 տարով մեծ տղա էր, մեր դասարանի դիմացն ընկած դասարանում էր սովորում (քիմիայի դասասենյակը ): Անունը Գարիկ էր: Հուսամ՝ լավ է, առողջ և երջանիկ»:

Համադասարանցիների մի մասի հետ դերասանուհին մինչև հիմա էլ  շփումը պահում է. «Դասընկերներիս մեջ արվեստի մարդիկ գրեթե չկան. մեծ մասը բնագիտական գծով շարունակեց ուսումը։ Ճնշող մասն աղջիկներ են. ոմանք արդեն բալիկ ունեն, ոմանք երկրում չեն, ոմանց հետ էլ պարբերաբար հանդիպում եմ: Մեկին էլ կորցրել եմ անդառնալիորեն… Ամռանը ավտովթարից մահացավ: Մեր՝ դասընկերներիս ամենացավոտ կորուստներից էր»:

Դերասանուհին շրջանավարտներին անթիվ մաղթանքներ ունի, միայն թե համապատասխան բառեր չի գտնում. «Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ քո նոր միջավայրի, նոր մարդկանց, նոր պայմանների և իսկապես բոլորովին նոր կյանքի ոտնամուտը: Հարթ ու կանաչ ճանապարհի, կապույտ երկնքի ու շատ ու շատ դրական ու լավ մաղթանքներից բացի՝ ուզում եմ քեզ ևս մի կարևոր բան մաղթել. այն պահից, երբ արցունքոտ աչքերով կգրկես քեզ նվիրած վերջին դպրոցական ծաղիկներն ու վերջին զանգդ կհնչի, նորովի սկսիր գնահատել ամեն մի օրդ, ժամդ, րոպեդ: Ժամանակն է գիտակցելու, որ ապրածդ ոչ մի վայրկյան հետ բերել չես կարողանալու: Տուր աշխարհին ու հայրենիքիդ քո մաքսիմալը և վերցրու կյանքից ու աշխարհից այն ամենն, ինչ կհասցնես: Եվ որն ամենակարևորն է, չմոռանաս ամենակարևորը՝ բոլոր պայմաններում, անկախ ամեն ինչից՝ սովորել, սովորել, սովորել»:

Հասմիկ Խոջյան: Հասմիկ Խոջյանն էլ է 2012 թվականի շրջանավարտ: Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում. «Մինչև 5-րդ դասարան սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: Վերջին զանգը գրեթե բոլորի կյանքում հուզումնառատ է լինում, սակայն ինձ համար այն իսկական տոն էր: Ուրախ էի, որ ավարտել եմ դպրոցը, ավարտել եմ կյանքի այդ շրջափուլը, քանի որ հստակ գիտեի, որ գնում եմ դեպի նոր կյանք, որտեղ ինձ սպասում էին նպատակներս ու երազանքներս»:

Հասմիկի Վերջին զանգը մյուսներից տարբերվել է ոչ սովորական ավտոշքերթով. «Մեքենաների սկզբից գնում էր փուչիներով զարդարված, հսկայական տրակտորը, հետո՝ հարսանեկան լիմուզինը, իսկ հետո՝ մյուս սովորական մեքենաները: Հետաքրքրությունը դրանց տարբերությունն էր և ահռելի, բայց գույնզգույն զարդարված տրակտորի դանդաղ ընթացքը»:

Դերասանուհին պահպանել է Վերջին զանգի բառացի նշանակությունը և դրանից հետո չի  եղել դպրոցում, չնայած անկեղծ խոստովանում է՝ կուզենար շրջել դասարաններով. «Կարող եմ ասել, որ լավ աշակերտ եմ եղել, սակայն ամբողջությամբ կլանված չեմ եղել դպրոցի դասերով, ունեցել եմ շատ այլ հետաքրքրություններ ու շատ ընկերներ: Ամենասիրելի առարկան ինձ համար թերևս գրականությունն է եղել»:

Հասմիկի խոսքով՝ թե՛ հանրակրթական և թե՛ երաժշտական դպրոցների բոլոր միջոցառումներին իր ներկայությունը պարտադիր էր. կա՛մ անմիջականորեն մասնակցում էր, կա՛մ վարում դրանք. «Դպրոցական ամենավառ հիշողություններս կապված են միջոցառումների հետ, որոնցից յուրաքանչյուրն իսկական տոն-իրադարձություն էր ինձ համար»:

Դասընկերներից միայն երկու-երեք հոգու հետ է Հասմիկը պահպանում շփումը: Նրա կարծիքով՝ դա բնական է, քանի որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ դասարանում միայն նրանց հետ է ունեցել որոշ ընդհանուր հետաքրքրություններ. «Իմ երկու դասարանի դասընկերներից միայն մեկն է ընդունվել Թատերական ինստիտուտ ու եղել է հենց իմ կուրսընկերուհին, սակայն ներկա պահին մասնագիտական այլ ուղղվածություն է ընտրել: Դասընկերներիս մեջ արվեստի այլ ճյուղեր ընտրած ընկերներ ունեմ»:

Տարիներ անց նորից աշակերտական սեղանին հայտնվելը բոլորովին էլ անսովոր չէ դերասանուհու համար. «Երբ գիտակցում ես մասնագիտությանդ կարևորությունը, արդեն միևնույն է դառնում՝ աշակերտական աթոռին նստած կլինես, թե, օրինակ, հիվանդանոցում՝ գլխավոր բժիշկի սեղանի մոտ: Իհարկե, ավելի հեշտ է, երբ արդեն անցել ես այդ ճանապարհը, բայց իմ ու իմ կերպարի պարագայում ես չեմ փորձում հիշել, թե ինչպիսին էի ես իմ դպրոցական տարիներին, որովհետև նախ՝ մենք շատ տարբեր ենք, և ամենակարևորը՝ չնայած որ ես դպրոցս ավարտել եմ ոչ վաղ անցյալում, սակայն ժամանակները շատ արագ են փոխվում, ավելի շատ հիմա ուսումնասիրում եմ այժմյան դպրոցականներին»:

Հասմիկի խոսքով՝ ինքը հավանաբար այն եզակիներից է, ով դպրոցում իր դասընկերներից ոչ մեկին չի սիրահարվել. «Դպրոցական տարիքում սեր ունեցել եմ, սակայն նա իմ դասարանից ու իմ դպրոցից չի եղել, բայց չեմ ասի, թե ով է եղել:)»

Դերասանուհին այս տարվա շրջանավարտներին ավելի քան բախտավոր է համարում, քանի որ նրանք կյանքի նոր շրջափուլ են մտնում արդեն նոր Հայաստանում. «Դա նշանակում է, որ բոլորս ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենանք մեր մասնագիտությանը, աշխատանքին ու, ընդհանրապես, կյանքին, լինենք ավելի աշխատասեր, անիմաստ ժամանակ չվատնենք ու վայելենք մեր ամեն օրն ու ժամը: Իսկ վերջում, ինչպես ընդունված է ասել, սիրելի շրջանավարտներ, բարի երթ ձեզ դեպի նոր, ավելի գունեղ ու հետաքրքիր կյանք»:

Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավորՊատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանԿոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրությունՖիլիպիններում վառելիքի պակասի պատճառով արտակարգ դրություն է սահմանվելԼյարդի քաղցկեղի առաջին 10 նշանները․ ինչպես հայտնաբերել հիվանդությունըԵթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԵթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլումԴարակերտում հուղարկավորել են խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայինԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանԳեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԵրևան-Կապան չվերթներ իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասին«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն-ը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր ԿամենդատյանԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին 8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրելՈսկու և արծաթի գները շարունակում են աճելԵվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված