Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Լույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար


«ԱՆ այսքան տարի անց կվերականգնի պատմական արդարությունը, և Վազգեն Մանուկյանը կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը».Հովհաննիսյան

Հասարակություն

Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում քննարկման ներկայացվեց  «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը, ընտրական օրենսդրության բարեփոխումը, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը, պետական և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծումը, իրավապահ համակարգի բարեփոխումը, քրեական և քրեական դատավարության, ինչպես նաև քաղաքացիական և քաղաքացիական դատավարությունների օրենսդրությունների բարեփոխումները, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը, սնանկության ոլորտի բարեփոխումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը, նոտարական, փաստաբանական համակարգերի արդյունավետության բարձրացումն ու հարկադիր կատարման համակարգի բարեփոխումները:

Հետաքրքրական է, որ փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված անցումային արդարադատությանը, որի վերաբերյալ խոսակցությունները, կարծես թե, վերջին շրջանում լռել էին։

Այսպես` նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմն իրագործվելու է հետևյալ շրջանակներում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ և այլն։

Բացի դրանից, ըստ այդ նախագծի՝ «1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին, և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ»:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ կարգավորմանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ դատելով առաջարկվող նախագծի այս հատվածից` այսքան տարի անց փաստորեն կվերականգնվի պատմական արդարությունը, և Վազգեն Մանուկյանը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ կառավարությունն իմ խորին համոզմամբ՝ անկանոն շարժումներով բուռն գործունեության թվացյալ իմիտացիա է ստեղծում, որտեղ որևէ բովանդակություն չկա: Սա վկայում է այն մասին, որ անցյալի ուրվականից ազատում չկա, ու, որ ապագային միտված ոչինչ չկա։ Ուզում եմ հասկանալ.  այդուհանդերձ ի՞նչ է նշանակում՝ 1991թ.-ից սկսված` երկրում ոչ միայն ընտրախախտումների, այլև բազմաթիվ այլ իրողությունների մասին, որոնց մասին, ի դեպ, փայլուն պատմական, փաստական և ինստիտուցիոնալ հիշողություն կունենան նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, տեղեկություններ հավաքելը,  և ամենակարևորը՝  ի՞նչ են անելու իրենք ստացված տեղեկությունների հետ: Միայն բարձրաձայնելո՞ւ են այդ մասին, թե՞…»,- նշում է արդարադատության նախկին նախարարը:

Վերջինս շեշտում է, որ չի հասկանում նպատակը և ցավում է, որ երիտասարդ իրավաբանների մի խումբ «ենիչերիի» հոգեբանությամբ կատարում է այն ամենը, ինչ հանձնարարված է` բացարձակապես չհասկանալով դրա նպատակը:

«Բայց եթե, ինչպես իրենք են նշել, հատուցում են տալու կամ վերականգնելու են խախտված իրավունքները, ապա Վազգեն Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ, իհարկե, հետաքրքիր փաստեր կներկայացնի, և ես կարծում եմ, որ, եթե այսպիսի բան են սկսել, ապա գործիքակազմը պետք է լինի բավականին գործուն: Այսինքն` կարելի է շատ արագ կերպով շրջել պատմության անիվը և վերականգնել պատմական արդարությունը»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան
Ամենադիտված