Հունաստանը կխստացնի իր միգրացիոն քաղաքականությունն ու կզբաղվի անօրինական ներգաղթյալների անհապաղ արտաքսման հարցով
Ուշադրության կենտրոնում
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականները որոշել են փախստականներին միգրացիոն ճամբարներից տեղափոխել արեւելյան կղզիներ եւ արագացնել այն անձանց արտաքսումը, որոնց մերժել են առանց բողոքարկման իրավունքի ապաստարանի տրամադրման հարցում, հաղորդում է Associated Press-ը:
Հունաստանի կառավարության՝ արտաքին կապերի եւ պաշտպանության հարցերով խորհորդը համաձայնության է եկել, որի համաձայն՝ կխստացվի սահմանային հսկողությունը: Բացի այդ, երկիրը կհամալրի իր ափային պահակության կազմը 10 արագընթաց նավակներով:
Կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասի խոսքով՝ որոշում է ընդունվել նաեւ ԵՄ այլ երկրներում ապրող իրենց ընտանիքների հետ առանց ուղեկցման միգրացիոն ճամբարներում տեղակայված 116 անչափահասների վերամիավորման մասին:
Պետսասը նախկին կառավարությանը մեղադրել է «հազարավոր դեպքերի» առնչությամբ որեւէ գործողություն չձեռնարկելու մեջ: Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն հազարավոր նման դեպքեր է հայտնաբերել եւ անհապաղ կզբաղվի այդ անձանց կալանավորմամբ:
Պարբերականը նշում է, որ Լեսբոս կղզու Մորիա միգրացիոն ճամբարը նախատեսված է 3000 մարդու համար, սակայն այնտեղ այժմ տեղակայված է ավելի քան 10 200 մարդ: