Պահանջում եմ իրավապահ մարմիններից հարուցել գործեր և պատժել Հայաստանը թալանողներին, պաշտոնական դիրքերը չարաշահողներին
BlogԱշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես` ՀՀ քաղաքացի Աշոտ Սարգսյանս ապրելով Երևանում և շատ լավ հասկանալով , որ Հայրենիքը սկսում է սահմաններից, ՉԵՄ պահանջում Քաղաքապետարանից և Տարոն Մարգարյանից Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներից մեկին` տեղի որևէ կարևոր խնդիր լուծելու նպատակով: Դրա փոխարեն պահանջում եմ իրավապահ մարմիններից հարուցել գործեր և պատժել Հայաստանը թալանողներին , պաշտոնական դիրքերը չարաշահողներին և ողջ թալանվածը, գողացվածը հետ վերադարձնել պետական բյուժե, որտեղից էլ կտրամադրվի գումար սահմանամերձ գյուղերին։