Սիրիայում Մոսկվայի գործողությունների հետ կապված քարոզչությունը գերազանցում է իրական գործընթացին
BlogԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Միաժամանակ մի շարք քրդական լրատվամիջոցներ, հղում կատարելով լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության աղբյուրներին, նշում են, որ Իրաքի և Սիրիայի տարածքներում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Ռուսաստանի ձևավորելիք կոալիցիայում սիրիական վարչակարգից, Իրաքից, Իրանից բացի ներգրավվելու են նաև «Հիզբալլահն» ու Սիրիայի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG): Ընդ որում, նաև նշվում է, որ ռուսական զինվորական պատվիրակությունն արդեն իսկ գաղտնի այցելություն է կատարել Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող, հիմնականում քրդերով բնակեցված ալ-Հասաքա քաղաք և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք քուրդ դաշտային հրամանատարների հետ:
Վերոնշյալը ևս հավաստում է այն իրողությունը, որ, Սիրիայում Մոսկվայի գործողությունների հետ կապված քարոզչությունը գերազանցում է իրական գործընթացին: Իսկ գուցե հենց քարոզչությո՞ւնն է գործընթացի առանցքը: