Սևանի ափին կգործի ևս մեկ հանրային լողափ
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Համաձայն ՀՀ կառավարության ս.թ. հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգի՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը գործադրի քննարկմանն է ներկայացնելու «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Ծովագյուղ համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից 9 հա հողամասն առանձնացնելու և 8-րդ հանրային լողափը կազմակերպելու հարցը:
Որոշման նախագծի մշակման հիմք են հանդիսացել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալությանը, կառուցապատման իրավունքի տրամադրմանը, քաղաքաշինական գործունեության իրականացմանը և այլ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք որոշումները, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ կայացած նախարարության գործունեության հաշվետվության ժամանակ տրված հանձնարարությունների:
Որոշման ընդունումը քաղաքացիներին հնարավորություն կտա «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում իրենց հանգիստը կազմակերպել առանց լրացուցիչ ծախսի: Հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, տուրիզմի, սպորտի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Իրավական ակտի նախագիծը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը: