Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը Եվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը Բժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել


5 ապշեցուցիչ հրաշքներ, որոնք կստիպեն փշաքաղվել

Life

BlogNews.am-ը գրում է .

Անկախ նրանից՝ հավատում ես հրաշքներին, թե՝ ոչ, դրանց մասին բազմաթիվ փաստեր են գրանցվել։ Դարերի ընթացքում բազմաթիվ անբացատրելի իրադարձություններ են տեղի ունեցել, և շատերը հավատացած են, որ դրանք Աստծո ձեռքի գործն են։ Ահա դրանցից մի քանիսը։

 5  Թերեզա Նոյման (1896-1962թթ.)

Therese Neumann Von Konnersreuth3

Թերեզա Նոյմանը գերմանացի կաթոլիկ քրիստոնյա էր։ 1918թ․-ի մարտի 10-ին Թերեզան մասնակի կաթվածահար եղավ աթոռից ընկնելու հետևանքով։ Դրանից հետո նա հաճախակի էր ընկնում կամ վնասվում։ 1919թ․-ին կրկին ընկնելու հետևանքով նա կորցրեց իր տեսողության մեծ մասը։ 1923թ․-ի ապրիլի 29-ին Թերեզան հայտարարեց, որ իր տեսողությունն ամբողջովին վերականգնվել էր օծվելուց հետո։ Նա հայտարարեց, որ 1926թ․-ի մարտի 5-ին՝ Մեծ Պահքի առաջին ուրբաթ օրը, նրա սրտի հատվածից փոքր-ինչ վերև վերք էր հայտնվել, որը նա գաղտնի էր պահում։ Նա նաև պատմում էր, որ Հիսուս Քրիստոսի և երեք առաքյալների տեսիլքն է տեսել։ Զատիկի վերջին կիրակի օրը նա պնդում էր, որ տեսել է Քրիստոսի համբարձումը։ Դրանից հետո մի քանի ուրբաթ շարունակ նա պնդում էր, որ իր մարմնով վերապրում էր Քրիստոսի չարչարանքները։ Նա հատկապես ուժգին էր վերապրում Չարչարանքներն ամեն տարվա Ավագ ուրբաթներին։ Մինչև 1926թ․-ի նոյեմբերի 5-ը նա ցուցադրեց իր գլխի 9 վերքերը, ինչպես նաև վերքեր մեջքին ու ուսերին (որոնցից շատերը տեսանելի են վերը նշված լուսանկարում)։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս վերքերը երբեք չեն բուժվել կամ բորբոքվել, և դեռևս առկա էին նրա մարմնին մահվան ժամանակ։ 1922թ․-ից մինչև 1962թ․-ը, երբ նա մահացավ, Թերեզա Նոյմանը պնդում էր, որ որևէ այլ սնունդ չէր ընդունում, բացի Սուրբ Հաղորդությունից և 1926թ․-ից մինչև իր մահ ջուր չի խմել։ 1927թ․-ին մի բժիշկ և 4 ֆրանցիսկյան բուժքույրեր 24 ժամ շարունակ հետևում էին նրան երկու շաբաթ շարունակ։ Նրանք հաստատեցին, որ նա ոչինչ չի ընդունել բացի սրբազան օծումից և այդ ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել։

 4  Հայր Պիո (1887-1968թթ.)

Կաթոլիկ եկեղեցու քահանա Ֆրանչեսկո Ֆորջիոնեն, ով հայտնի է որպես Հայր Պիո, սրբադասվել է որպես Սուրբ Պիո Պիետրելսինացի՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու սրբերից մեկը։ Նա հայտի դարձավ իր ստիգմատայի (խարան, Քրիստոսի խաչելության արդյունքում առաջացած վերքերին նման վերքեր) շնորհիվ։ Հայր Պիոյի համաձայն՝ դեռ քահանայության ժամանակ նա տեսանելի ու զգալի վերքեր ուներ, որոնք փորձում էր գատնի պահել, և որի համար նա ավելի ուշ համբավ ձեռք բերեց։ Հայր Պիոյին չհաջողվեց գաղտնի տառապել, և 1919թ․-ին ստիգմատիկ կուսակրոն քահանայի մասին լուրերը սկսեցին տարածվել աշխարհում։ Հայր Պիոյի վերքերն ուսումնասիրվել են բազմաթիվ մարդկանց կողմից, այդ թվում՝ բժիշկների։ Մարդիկ, ովքեր սկսել էին վերակառուցել իրենց կյանքն Առաջին աշխարհամարտից հետո, Հայր Պիոյին որպես հույսի խորհրդանիշ էին վերաբերում։ Նրան մտերիմ մարդիկ փաստում են, որ նա հոգևոր պարգևներով էր օժտված, այդ թվում բժշկելու, միաժամանակ երկու վայրում լինելու կարողություն, լևիտացիայի, մարգարեանալու կարողություն, ինչպես նաև քնելու և սնվելու անհավանական ժուժկալության, սրտերը քննելու, լեզուներով խոսելու և փոխակերպման կարողությունների պարգևներ, ասում են նաև, որ նրա վերքերն անուշ բուրմունք ունեին։  

 3  Ակիտայում գտնվող քանդակը (1973-1975թթ.)

Weeping16

1973թ․-ին Ճապոնիայի Ակիտա բնակավայրում քույր Ագնես Կացուկո Սասագավան Կույս Մարիամի տեսիլքն ունեցավ։ 1973թ․-ի հունիսի 28-ին խաչի տեսքով վերք հայտնվեց նրա ձախ ձեռքի ներսի հատվածում։ Այն առատորեն արնահոսում ու ցավ էր պատճառում նրան։ Հունիսի 6-ին քույր Ագնեսը ձայնն լսեց Օրհնված կույս Մարիամի արձանից, որը գտնվում էր այն եկեղեցում, որտեղ նա աղոթում էր։ Քանդակն արված էր կացուրա ծառի մեկ ամբողջական փայտի կտորից և երեք ոտնաչափ բարձրություն ուներ։ Նույն օրը  մի քանի քույրեր նկատեցին, թե ինչպես է արձանի աջ ձեռքից արյուն հոսում։ Քանդակի ձեռքի վերքն այսպես մնաց մինչև սեպտեմբերի 29-ը, երբ այն անհետացավ։ Սեպտեմբերի 29-ին քույրերը նկատեցին, որ վերքն անհետացել էր, սակայն այժմ էլ քանդակը սկսել էր «քրտնել», հատկապես ճակատի ու վզի հատվածում։ Երկու տարի անց՝ 1975թ․-ի հունվարի 4-ին, Օրհնված կույսի արձանը սկսեց արտասվել։ Այն շարունակեց ընդհատումներով արտասվել հաջորդ 6 տարիների ու 8 ամիսների ընթացքում։ Ընդհանուր առմամբ այն արտասվել է 101 անգամ։ Քանդակի վրայի արյան ու արցունքների գիտական հետազոտությունը, որն անց էր կացվել Պրոֆեսոր Սագիսակայի կողմից, հաստատել էին, որ արյունը, արցունքներն ու քրտինքն իրական մարդկային արյուն, արցունքներ ու քրտինք էր։ Այն արյան երեք խմբեր էր ներառում իր մեջ։ Քույր Ագնեսի մոտ ամբողջությամբ վերականգնվեց խլությունը, որից նա տառապում էր։ 1988թ․-ի հունիսին Կարդինալ Ռացինգերը (այժմ Բենեդիկտոս 16-րդ Պապը)` Ինկվիզիցիայի ղեկավարը, Ակիտայի իրադարձությունները գնահատեց որպես արժանահավատ։

 2  Մարիամի հայտնությունը Զեյթունում (1968-1970թթ.)

Zeitun

«Մարիամի հայտնությունը» վերաբերում է 1968-1970-ականներին տեղի ունեցած իրադարձությանը, ըստ որի՝ շատերը հավատացած են, որ Կույս Մարիամը երևացել է  տարբեր մարդկանց՝ անկախ նրանց կրոնական հավատքից։ Այս իրադարձությունները հաճախ անվանել են այն տեղի անունով, որտեղ այն տեղի է ունեցել։ Հոգեբանակական տերմինոլոգիայով այն նկարագրվում է որպես պարեիդոլիա, իսկ կրոնականով ՝ տեոֆանիա։

Թերևս այս հայտնություններից ամենահայտնին Լուրդեսում Սուրբ Բերնադեթի տեսիլքները և Ֆատիմայում երեք երեխաների տեսիլքներն էին։ Երկու դեպքերում էլ մարդիկ պնդում էին, որ Կույս Մարիամը նրանց պատմել է ապագա իրադարձությունների մասին ու աղոթել նրանց համար։ Իսկ  Զեյթունի հայտնի դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Զեյթունի շրջանում և 2-3 տարիների ընթացքում տեսանելի է եղել միլիոնավոր մարդկանց և նույնիսկ նկարահանվել տեսախցիկով։ Կահիրեի Ալեքսանդրիայի կոպտական ուղղափառ եկեղեցու Պապը հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ իրադարձություններն իրական են եղել։ Ինչևէ, Կաթոլիկ եկեղեցին դեռևս պաշտոնապես կարծիք չի հայտնել։

 1  Արեգակի հրաշքը

1917թ.-ի մայիսին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրում ինչ-որ տարօրինակ բան պատահեց երեք հովիվ երեխաների հետ: Այս իրադարձությունները «Մեր Ֆատիմայի լեդին» կոչեցին: 1917թ. մայիսի 1-ից երեխաները պնդում էին, թե «արեգակից էլ պայծառ ինչ-որ կնոջ են տեսել, որը բյուրեղից էլ մաքուր լույսի էր ճառագում»:

Այս արարածը երեխաներին հայտնվել է հետագա 6 ամիսների ընթացքում՝ ամեն 13-րդ օրը` մայիսի 13-ից սկսած: 10-ամյա Լուսիա Սանտոն պատմել է, թե իրեն երևացած կինն իրենց 3 գաղտնիք է բացահայտել, որոնք այժմ հայտնի են որպես «Ֆատիմայի երեք գաղտնիքները»: Հազարավոր մարդիկ այցելում են Ֆատիմա ու Ալջուստրել բնակավայրեր՝ լսելով այստեղ տեղի ունեցող հրաշքների մասին: Մինչ արեգակի հրաշքը կինը խոստացել էր երեխաներին, որ 1917թ.-ին հոկտեմբերի 13-ին նա իր ինքնությունը կբացահայտի այնպիսի հրաշք գործելով, որ բոլորը կսկսեն հավատալ:
1917թ.-ի հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրի մոտ գտնվող Կովա դա Իրա դաշտավայրում արեգակի հրաշքին ականատես եղավ 50.000-100.000 մարդ: Ականատեսների պատմությունների համաձայն՝ անձրևից հետո ամպերը ցրվել են, ու երևացել է արեգակը՝ անթափանց պտտվող սկավառակի տեսքով: Ասում են, թե այն ավելի աղոտ էր ու բազմագույն լույսեր էր ճառագում Երկրի, մարդկանց ու շրջապատող ամպերի վրա: Այնուհետև արեգակը զիգզագաձև սկսել է շարժվել դեպի Երկիր, ու անձրևից թրջված ամեն ինչ միանգամից չորացել է: Պատմում են, որ այս ամենը տևել է մոտ 10 րոպե:
1917թ.-ի հուլիսի 13-ին կինը երեխաներին 3 գաղտնիք է բացահայտել, որոնք հակասական են ընդունվում կաթոլիկ եկեղեցու կողմից, ու դրանք ամբողջությամբ չեն ներկայացվում հասարակությանը, այլ մաս-մաս. վերջինը բացահայտվել է 2000թ.-ին:
Առաջին գաղտնիքը դժոխքի տեսիլքն էր: Երկրորդն այն էր, որ Առաջին աշխարհամարտը կավարտվի, և կլինի Երկրորդ աշխարհամարտը: Երկրորդ գաղտնիքը հանրությանը հայտնեցին մինչև 1941թ.-ը, երբ Երկրորդ աշխարհամարտն արդեն սկսել էր:
Ամենամեծ հակասություները կապված են երրորդ գաղտնիքի հետ, որը բացահայտվեց 2000թ.-ին: Ըստ այս գաղտնիքի՝ 20-րդ դարում քրիստոնյաների հալածանքներ պետք է լինեին, որը գագաթնակետին պետք է հասներ Պողոս Երկրորդ պապի սպանության ձախողման ժամանակ: Այնուամենայնիվ, երրորդ գաղտնիքը պատմական փաստերի հետ այնքան էլ չի համապատասխանում: Երրորդ գաղտնիքում նշվում էր նաև, որ օվկիանոսները կծածկեն Երկրի մեծ մասը, ու միլիոնավոր մարդիկ կանհետանան: 

Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանՌեկորդային ծավալի թմրանյութեր են հայտնաբերվելԱՄՆ-ն հակամարտության կողմերին Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր չի պարտադրում. ՌուբիոԴիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվըՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանցի միգրանտների համար ՌԴ-ում կարգելվի որոշ մասնագիտություններով աշխատանքներ. հայերին արգելքը չի վերաբերիԵվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը ԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԲժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Խոշոր հրդեհ կենդանաբանական այգում (տեսանյութ)Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվելՆույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Շարունակում ենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Ուկրաինան չի կրկնի 2014 թվականի սխալը․ Զելենսկի Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»
Ամենադիտված