Ռուսաստանի իշխանամետ ԶԼՄ-ները նմանվել են մի շիշ օղի խմած և աշխարհաքաղաքական հարցեր քննարկող միջին վիճակագրական հարբեցողի
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մենք ռուսներից ադեկվատ ենք։
Արդեն երկու օր է, ինչ ռուսական հեռուստաալիքներում, կայքերում և վերլուծական նյութերում տիրում է մի իրավիճակ, որն այլ կերպ, քան «ինքնամոռաց հիստերիա» անվանել չի կարելի: Տպավորություն է, որ ռուսները խելքները կորցրել են Պուտինի ելույթից հետո և հիմա իրենց զգում են համաշխարհային արդարադատության և հումանիզմի «պապաները»:
Իրականում այն էյֆորիան, որ իշխում է ռուսական ԶԼՄ-ներում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեթերապիա: Այդ երկրի իշխանամետ ԶԼՄ-ները, վերլուծաբաններն ու գիտնականները նմանվել են մի շիշ օղի խմած և աշխարհաքաղաքական հարցեր քննարկող միջին վիճակագրական հարբեցողի, ով իր անձնական բարդույթներից ու պրոբլեմներից վախեցած քննարկում է իրենից մաքսիմալ հեռու հարցեր՝ Սիրիա, ԱՄՆ, նավթի գներ...
Մենք ավելի ադեկվատ ենք. ավելի ադեկվատ էինք տարվա սկզբին Գյումրիում տեղի ունեցած սպանության ժամանակ, ավելի ադեկվատ էինք Բաղրամյան պողոտայի դեպքերի օրերին, և առհասարակ՝ մենք, թու-թու-թու, ավելի ադեկվատ ենք: