Ռուսաստանի կողմից Սիրայում կատարած օդային հարվածից հետո ռուսական լրատվամիջոցներում ստեծվել է հետաքրքիր պատկեր (տեսանյութ)
TVՌուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ինֆորմացիոն հոսքերը շատ-շատ են, սակայն ընդհանուր նկարագրությունը հետաքրքիր էր: Ռուսական մեդիայում կան կայքեր, որոնք այս պահին օնլայն րոպե առ րոպե ներկայացնում թեմայի վերաբերյալ նորությունները: Երբ կարդում ես, անզեն աչքով նկատելի է ռուսական մեդիայի կողմնապահությունը: Բնականաբար ներկայացված են տարբեր կարծիքներ, սակայն «օրհնվի ռուսի սապոգը» տեսակի մեկնաբանությունները մի փոքր ավելի են: Բացի դրանից, ֆոնն այնպիսին է, կարծես միջազգային հանրությունը հանդես է գալիս ագրեսորի դիրքերից` մեղադրելով Ռուսաստանին նման քայլի համար:
Հետաքրքիր էր կարդալ նաև կայքերից մեկի նյութը, որտեղ ներկայացվում էր արտասահմանյան արձագանքները: Միջին վիճակագրականով Պուտինի նկատմամամբ դրական կարծիքները գերակշռում էին: Բայց թվթերում արտասահմանայն արձագանքների պատկերը տեղի ունեցածի վերաբերյալ խիստ խայտաբղետ է:
Ստորև ներկայացնում եմ տեսանյութ նկարահանված ռմբակոծման պահին: