Հետաքրքիր բան նկատեցի...
BlogՌուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հետաքրքիր բան նկատեցի... որոշ օգտատերեր, տարածում են մի youtube-յան ալիք, որով իբր ցույց են տալիս երեկվա Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարված օդային հարվածների հետևանքները:
Ալիքը բավականին տարօրինակ էր: Կային տեսանյութեր, որոնք հին էին, պարզապես նորից ներբեռնել էին:
Բացի դա, ալիքում կային 3 շաբաթ առաջ ներբեռնված կադրեր, իսկ դա նշանակում է որ երեկվա դեպքերի հետ ոչ մի աղերս չունեն:
Ամենահետքրքիրը հետևյալ տեսանյութն է, որտեղ տեսանկարահանող «մեր ընկերը» ցույց է տալիս ամիս ամսաթիվն ու ժամը, ապա ինչ որ թռչող ուղղաթիռ...Անզեն աչքով էլ պարզ երևում է որ սա «փնթի» մոնտաժ է:
Ուղղակի կցանկանյի, որ ցանկացած նյութ, տեսանյութ, որով թեկուզ ցանկություն կա ցույց տալ տեղի լսարանաին , որ «ռուսը աշխարհը կործանում ա», մանրամասն ճշտել, նոր տարածել: