Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ ՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան


Անհանգիստ հարևանը վեճ ու կռիվ է սարքում

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Ղարաբաղի անջատականները ձեռնարկեցին Ադրբեջանի դեմ ուղղված հերթական սադրանքը»,- կարդում ենք ադրբեջանական կայքերից մեկում և մտածում, որ կայքն այդ բառապաշարն է օգտագործում Պաշտպանական բանակի հատուցման գործողությունները բնութագրելու համար: Բնավ: Պարզվում է, որ «սադրանք» կոչվածը ոչ այլ ինչ է, քան այն, որ ղարաբաղցիներն իրենց տարածք են «հրապուրել» սեպտեմբերի վերջին Հայաստանում տեղի ունեցած բուժքույրերի 3- րդ միջազգային համագումարի մասնակիցներին:

Կայքն ազնվորեն թվարկում է այն երկրները, որոնց ներկայացուցիչները, «խախտելով» Ադրբեջանի օրենսդրությունը, Ստեփանակերտ են մեկնել` Հոնկոնգ, Ֆիլիպիններ, Սինգապուր, Չինաստան, Կանադա, ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Թուքիա, Իրան և այլն: «ԼՂՀ»- ում տեղի ունեցած խորհրդակցության նպատակը /ի դեպ, մեր խեղճ գործընկերները իրենց երկրի` Ադրբեջանի օրենսդրությունը չխախտելու համար չակերտների մեջ են առնում Արցախի պաշտոնական անվանումը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնը և այլ «վտանգավոր» բառեր, որոնց օգտագործման համար քրեական պատասխանատվություն է հասնում/ առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է:

Արդեն պարզ է, որ բուժքույրերը պետք է մեղադրվեն Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու, այսինքն` առանց Բաքվի իշխանությանն հարցնելու ինքնիշխան Ղարաբաղ մեկնելու համար: Մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրներն իսկույն «համաներում» են ստանում այն պատճառաբանությամբ, որ կարող էին և չիմանալ, թե ինչ սոսկալի հանցանք են կատարում:

Մնում են հարևանները` Իրանը, Թուրքիան ու Վրաստանը: Այս երկրները ներկայացնող բուժքույրերը, ըստ սույն կայքի, պետք է ստույգ իմանային, որ իրենց ճանապարհորդությունը ԼՂՀ անօրինական է:
Ի վերջո պարսկուհիներին էլ են հանգիստ թողնում, թրքուհիներին ուղղվելիք պարսավանքն հետաձգում են և ամբողջ թափով հարձակվում վրացուհիների վրա: «Տարօրինակ է,- գրում է կայքը:- Չէ՞ որ Վրաստանը տուժել է անջատականությունից, հարկ եղած դեպքում ինքն է ակնկալում ուրիշների ըմբռնումն ու աջակցությունը`իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցում»: Կայքն այլևս երկար- բարակ չի մտածում և պարզաբանման համար դիմում է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ստացած պատասխանն ավելի է բորբոքում կայքի ուղեղը. «Վրաստանի օրենսդրությունը չի պահանջում նախարարությանը տեղեկացնել, թե Վրաստանի տարածքում կամ արտասահմանում ինչ խորհրդակցության են մասնակցում բուժաշխատողները, այդ թվում` բուժքույրերը: Այդ պատճառով մենք տեղյակ չենք բուժքույրերի ուղևորությունից Լեռնային Ղարաբաղ»: Ադրբեջանական կայքը զարմացած ու վրդովված է, որ Վրաստանի պետական գերատեսչությունը այդքան անտարբեր է ընդունում Վրաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջանի իբր «բռնազավթած» տարածք:

«Եվ սա ոչ միայն մեր հարևանի և ռազմավարական դաշնակցի դիրքորոշումն է, այլև մի պետության, որն ինքն է բացասաբար արձագանքում արտասահմանցիների այցին իր բռնազավթած տարածքներ»,- տարակուսում է կայքը և սպառնում. «Դե լավ, ինչպիսին պատասխանն է, այնպիսին էլ կլինի ողջույնը»:

Հոդվածի վերջում կայքը հայտնում է, որ մտադիր է առաջիկայում պարզել նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչության դիրքորոշումը:
Մի ուշագրավ մանրուք. սույն հոդվածը կայքում այսօր առավոտյան հայտնվել էր «Վրացուհիներն ու թրքուհիները Բակո Սահակյանի ընդունելությանը» վերնագրով: Մոտավորապես ժամը 13- ին վերնագիրը փոխվեց` «Բուժքույրերի միջազգային համագումարը Ղարաբաղում»: Մի՞թե հարևանների մտածողությունն սկսում է փոխվել: Դժվար է հավատալ:

Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Ամենադիտված