Քիմը խոսում է Քանյեի՝ նախագահի թեկածու դառնալու մասին (տեսանյութ)
TVLife.panorama.am-ը գրում է .
Օրերս հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր Էլեն Դեջեներեսի հեղինակային հեռուստահաղորդմանը, որի ժամանակ հաղորդավարուհին չի կարողացել չանդրադառնալ MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի ունեցած ելույթին:
Դեջեներեսը փորձել է Քիմից պարզել արդյո՞ք իր ամուսնու մտադրությունները լուրջ են: Հնչեցված հարցին ի պատասխան՝ Քիմը խոստովանել է, որ իր ամուսնու արած հայտարարության մասին նախապես տեղյակ չի եղել, ուստի չի կարող ասել Քանյեի հայտարարությունը նախապես պլանավորած է եղել, թե ոչ: Սակայն Քիմը վստահեցրել է, որ եթե իր ամուսինը որոշի ԱՄՆ նախագահ դառնալ, ապա նա դա մեծ պատարսխանատվությամբ կանի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում: