Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի


Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք. Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով

Հայաստանի  Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է վերջին 1.5 տարվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեի աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՊԵԿ-ը իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:  

«Կարծում եմ՝ մեր պետականության զարգացման համատեքստում  հիմնական խնդիրներից մեկը եղել է ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակցվածության և փոխգործակցության բավարար մակարդակի բացակայությունը: Եվ մեր կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրերից խնդիր է դրել, որ մենք պետք է մեր գործունեության հիմքում դնենք ռազմավարություններ, որը արդյունքում պետք է լինի մեկ ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և անընդհատ կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը: Եվ ընդհանրապես, հարմար առիթը օգտագործելով, ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1.5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով և հստակ արձանագրել, որ ՊԵԿ-ը իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է այդ լուծումները իրականացնելու համար»,- նշեց վարչապետը:

Նա նշեց, որ, ռազմավարություն ասելով, նախ և առաջ հասկացվում է վարչարարության, ընթացակարգերի, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիր: «Բայց ես ուզում եմ ընդգծել քաղաքական մակարդակի խնդիրը և դա ձևակերպում եմ հետևյալ կերպ, որ ՊԵԿ-ի և այս ոլորտում մեր ռազմավարական մեծագույն խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքը իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ սրա համար ՊԵԿ-ի աշխատողները, հարկային ծառայողները, մաքսային ծառայողները պիտի փոխեն իրենց վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ և պիտի փոխեն այն վերաբերմունքը, որ առկա է այն բոլոր քաղաքացիների հետ շփումներում, որ նրանք ունեն: Սա երկկողմանի փոխադարձ պրոցես է, և այս պրոցեսը պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո: Կառավարությունը և՛ քաղաքացիներին, և՛ ՊԵԿ-ի աշխատողներին պիտի քաջալերի, աջակցի, դրդի, որ այդ փոփոխությունները ռեալ տեղի ունենան»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր եմ համարում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հստակ արձանագրեն, որ այն գումարը, որ նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, այդ գումարները նրանք վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: «Որովհետև համաձայնեք տարօրինակ կլիներ, որ ամեն քաղաքացի ինքը իր համար ճանապարհ կառուցեր, ինքը իր համար դպրոց ստեղծեր, ինքը իր համար զանազան պետական ինստիտուտներ ստեղծեր: Դա հնարավոր չէ: Եվ այն գումարները, որ քաղաքացիները վճարում են, դա ընդամենը ներդրում է իրենց իսկ կյանքում, իրենց իսկ ապագայում, իրենց երեխաների ապագայում: Եվ որպեսզի այս ընկալում զարգանա և հասնի գագաթնակետին, շատ կարևոր է, որպեսզի ՊԵԿ-ի հարկային և մաքսային ոլորտներում լինի աշխատանքի որակական փոփոխություն, և շատ կարևոր է, որ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Որովհետև թե ինչպիսի հաճույքով են վճարում հարկերը քաղաքացիները, կապված է նաև նրա հետ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, արդյոք քաղաքացիները տեսնում են, որ այդ գումարների ծախսումը կոնկրետ բան է փոխում իրենց կյանքում:  Մենք շատ կարևորում ենք, եթե չասեմ՝ ամենակարևորն ենք համարում, կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ մաքսային և հարկային ոլորտներում, բայց նաև գիտակցում ենք, որ բացի քաղաքական կամքը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ, ընդհուպ պետք է շարունակական աշխատավարձի բարձրացումներ լինեն: Բայց աշխատավարձի բարձրացումը պետք է անխուսափելիորեն նշանակի նաև հարկային և մաքսային մարմիններում աշխատող մեր քաղաքացիների պրոֆեսիոնալ որակի պատշաճ մակարդակ և շարունակական բարձրացում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ  կառավարության համար առաջնահերթություն է այն, որ որակական փոփոխությունները պետք է գան առջևից, որովհետև որակական տեսանելի փոփոխություններն այն գործոնն են, որ ողջ հանրության և կառավարության համար կլեգիտիմացնեն ֆինանսական բավարարումների, աշխատավարձերի բարձրացումը:

«Որևէ պարագայում մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, մենք 1.5 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն ունենք, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս հաջողություններն առավելագույնը չենք համարում և մենք հետևողականորեն պետք է  շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ չմոռանալով, որ հարկերի հավաքագրման պրոցեսում, պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ տնտեսական ակտիվության խթանումը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական բաղադրիչ ունի: «Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային և մաքսային մարմինների հետ: Եվ ես համոզված եմ, որ այս շփման որակը գնալով ավելի կբարձրանա և ես բոլորիդ քաջալերում եմ հստակ և աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա
Ամենադիտված