Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում


Աուդիտի արդյունքների հայտարարումը` մեծագույն բլեֆ. «Դելոյթ և տուշ»-ը ՀԷՑ-ում դեռևս աուդիտ չի իրականացրել

Վերլուծություն

Օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի վրա, հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է։

Վերոնշյալ աուդիտը իրականացրել է ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթում հաղթած «Դելոյթ և տուշ» ընկերությունը:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,- ասել է Աբրահամյանը։

Թվում է, թե ամեն ինչ հստակ է. աուդիտը անց է կացվել, ուստի լիարժեք հիմքեր կան հայտարարելու, որ հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել` սակագների թանկացման վերաբերյալ: Օքեյ, բայց սոցիալական բողոքը ուղղված է ոչ թե այդ չարաբաստիկ որոշմանը, այլև դրա բուն պատճառին` ՀԷՑ-ում կատարված մասսայական թալանին, գումարների ոչ նպատակին ծախսմանը, չարաշահումներին, կասկածելի գործարքներին, հսկայական մասհանումներին:

«Դելոյթ և տուշ»-ի իրականացրած աուդիտը, նախ, դեռևս չի ավարտվել, ընդամենը ավարտվել է դրա առաջին փուլը: Ստուգվել է ընդամենը սակագների բարձրացման հաշվարկի մեխանիզմը, ինչը կարող է և իդեալական լինել: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարած աուդիտը, որը դեռևս չի կայացել, պետք է լիներ ՀԷՑ-ում` պարզելու համար չարաշահումների, կոռուպցիոն գործարքների, շռայլումների և վատ կառավարման ուղղակի ազդեցությունը էլ. էներգիայի սակագների թանկացման վրա:

ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթով հետաքրքրվել են 4 ընկերություններ, որոնցից հայտ են ներկայացրել միայն երկուսը` «Դելոյթ և տուշ» և «Գրանդ Թորընթոնը»: «Դելոյթ և տուշ»-ն իր ծառայությունների համար պահանջել է 190 հազար ԱՄՆ դոլար, իսկ «Գրանդ Թորընթոնը»` 144 միլիոն դրամ` (305 հազար դոլար): Հաղթող է ճանաչվել այդ նույն «Դելոյթ և տուշ» ընկերությունը, որը շտապել է արդարացված գնահատել սակագների թանկացումը: Մրցույթում հաղթելու շարժառիթը պարզ է. այս ընկերությունը իշխանություններին ձեռնատու արդյունքներ է հրապարակել արդեն իսկ նախորդ աուդիտի առաջին փուլում, հետևաբար այստեղ շահերը համընկնում են` ես քեզ փող, դու ինձ` դրական որոշում:

Հիմա ինչ է ստացվում` դեռևս ՀԷՑ-ի աուդիտը չեղած` խոսվում է սակագների բարձրացման անհրաժեշտության մասին: Բայց հասարակությունը դժգոհում է ոչ թե Ռոբերտ Նազարյանի մաթեմատիկական հաշվարկների ճշգրտությունից, այլև ՀԷՑ-ի բացահայտ թալանից, որը պետք է բացահայտվեր աուդիտի միջոցով...

Իսկ այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի առաջին փուլի արդյունքները հրապարակելը մեծագույն բլեֆ է, աճպարարություն, որի նպատակն է լղոզել հաջորդ աուդիտի բուն նպատակը և հասարակությանը նախապատրաստել ՀԷՑ-ի աուդիտի պատվիրված, արդեն իրենց սեղաններին դրված արդյունքներին:

Վարուժան Բաբաջանյան

Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
Ամենադիտված