Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները.

«Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարակական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ  քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է. 

«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:   

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է.

«Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը:

Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին: 

Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»: 

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված