Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք Կառավարությունը երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին նոր որոշում է ընդունել


Տնտեսավարողների խախտումները մաքսազերծման ժամանակ. ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը

Հասարակություն

Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը այս տարի թեև նվազել է, սակայն խնդիրը դեռևս շարունակում է մնալ անհանգստացնող: Տնտեսավարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ ուռճացնել ծախսերը: 

Ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը,վարչությունը ցանկացած փուլում ռիսկերը բացահայտելու, խնդիրը կանխելու նպատակով հզորացնում է իր վերլուծական կարողությունները:

«Տնտեսավարողները ներմուծման ժամանակ հիմնականում կատարում են ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում՝ արժեքների նվազեցման կամ բարձրացման տեսքով: Նվազեցման դեպքում տնտեսավարողները ավելի քիչ մաքսային վճարներ վճարելու միտում ունեն: Ինվոյսային արժեքների բարձրացման պարագայում տնտեսավարողները փորձ են անում ուռճացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով: Հաջորդ խումբը ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության) ցուցիչների խախտումներն են, որոնց միջոցով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում ՝ ավելի քիչ մաքսատուրք վճարելու և այլ նպատակներով»,-ներկայացրեց Սաֆարյանը:

Հաճախ հանդիպող իրավախախտումներից են նաև ապրանքների քանակի թերհայտարարագրումը և տարատեսակավորումը: 2019-ին հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել է շուրջ 67 ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մոտ 253 մլն դրամի խախտումներ: 43 դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում և 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել: 

Այս տարվա բացահայտված խախտումները, համեմատելով նախորդ տարիների հետ՝ Սաֆարյանը նկատեց, որ դեպքերը նվազել են: «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում ինչ-որ կերպ խուսափել: Սակայն մեր ներկայիս կարողություններն ավելին են, քան նախկինում էին: Իրականացվող և իրականացվելիք միջոցառումները շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, մենք ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման վրա»,- ասաց նա ու հավելեց՝ շեշտադրումը բացթողումից դեպի հետբացթողումային փուլ տեղափոխելու նպատակն է տնտեսավարողի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մաքսազերծելիս շատ ավելի քիչ ժամանակ ծախսի:

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը աշխատանքներ է տանում վերլուծական գործիքների կատարելագործման ուղղությամբ: Դրանցից մեկը գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումն է: Դրա արդյունքում հնարավոր է դառնալու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել և համեմատականներ անցկացնել համանման պայմաններում ներմուծվածների քանակային և այլ ցուցանիշների հետ և վերհանել այդ մասով առկա ռիսկերը: Վարչությունը նաև իրականացնում է կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների վերլուծություն, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը: Կազմակերպությունները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի։ Ռիսկային կազմակերպությունների նկատմամբ իրականացվելու է ավելի խիստ վարչարարություն:

Մաքսային ստուգումների ընթացքում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումնասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների Հայաստան ներմուծումները: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութԵթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԿառավարությունը երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին նոր որոշում է ընդունել «Մարսել»-ը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Մինչև կեսգիշեր ջուր չի լինելու․ հասցեներ Պարեկ է վրաերթի ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ Գրիգորյան«Երբ եկավ Վիգեն Չալդրանյանը, իմ կարիերային վերջ եղավ». Արմինե Պողոսյան Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան ԱՄՆ-ը պատրաստ է առաջիկա օրերին հшրված հասցնել Իրանին. CBS NEWS Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 19-ի համար Պարզվել է Աբելյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը Այս փուլը հաղթահարելու դեպքում կվազեմ ամբողջ Երևանով․ Սանդրո Պերկովիչ
Ամենադիտված