Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր

Ուշադրության կենտրոնում

«Իրավունք»-ը զրույցել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ.

- Պարոն Աղազարյան, ի՞նչ կասեք Ստամբուլյան կոնվենցիայի մասին,  ուսումնասիրե՞լ եք այն, տեսե՞լ եք առկա վտանգները:

- Ես ինքս դեռ խնդիր ունեմ` հասկանալու 60-րդ հոդվածը ամբողջությամբ, որպեսզի կարողանամ իմ գնահատականը տալ ամբողջական, որպես քաղաքացի:

- Կմանրամասնե՞ք:

- Կոնվենցիայի 60-րդ հոդվածը ինձ համար դեռեւս խնդրահարույց է, պետք է հասկանամ` նոր մանրամասնեմ: Ընդհանուր առմամբ, ես գտնում եմ, որ մեր հասարակությունը այդ վտանգները չունի, որովհետեւ նմանատիպ դրսեւորումները զրոյին մոտ են: Հետեւաբար, չկա անհանգստանալու որեւէ բան:

- Դե Դուք եք այդպես մտածում: Տեղյակ չե՞ք, արդեն Կուբայից Հայաստան են ժամանել հայտնի տրնասգենդերներ:

- Դա ինձ իրոք շատ անկեղծ անհանգստացնում է, առհասարակ նման դրսեւորումները ինձ համար անհանգստացնող են:

- Իսկ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ նման պայմաններում դպրոցներից փորձում են հանել «Հայ եկեղեցու պատմությունը», «Ռազմագիտությունը»: Իսկ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզուն», «Գրականությունը» եւ «Պատմությունը» ոչ պարտադիր են դարձնում:

- Տեսեք, Դուք մասնագիտությամբ լրագրող կամ բանասեր եք ու դրա համար այսպես սրտնեղում եք: Բայց ես ավարտել եմ համալսարանի այլ ֆակուլտետ, եւ մեր ժամանակ էլ կային այդ առարկաները: Իհարկե, ես չեմ ուզում մասնագետներին վիրավորել, բայց այն ժամանակ էլ մենք լուրջ ուշադրություն չէինք դարձնում «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն» առարկաների վրա: Հավելեմ, որ ես, ավարտելով Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցը, ռուսերենի այնպիսի գիտելիքներ եմ ստացել, որ այդ գիտելիքները ինձ բավարարել են՝ ընդունվել Մոսկվայում ասպիրանտուրա: Եկեք մենք խնդիրը ճիշտ դնենք, բա եթե որեւէ մեկը 10 տարի եւ ավել սովորում է դպրոցում եւ  ձեռք չի բերում անհրաժեշտ գիտելիքները, Ձեզ թվում է, թե մի քանի տարվա ընթացքում այդ գիտելիքնեը բուհո՞ւմ ձեռք կբերի, ոչ: Հետո, եթե գոնե արգելվեր, կարելի էր գոնե հասկանալ այս աղմուկի իմաստը, բայց չի արգելվել, ազատ է թողնվել, որ բուհերը իրենք որոշեն: Իսկ «Հայ եկեղեցու պատմությունը», որպես առարկա է միայն դուրս մնում, այն միանում է «Հայ ժողովրդի պատմությանը»: Ի՞նչ կա դրա մեջ, ես լրիվ համաձայն եմ դրա հետ:

- Համաձա՞յն եք, որ «Հայ եկեղեցու պատմությունը» լուսանցքից դուրս հայտնվի:

- Այո:  Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել եւ այլն:

- «Հայր մե՞րն» է աղոթում:

- «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:

- Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

- Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն:

- Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ եւ դա ես համարում հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):

- Հավատացյալ լինե՞լն եք համարում հոգեորսություն, թե՞ միայն աղոթքը:

- Այո, դա իմ անձնական է տեսակետն է:

- Բայց Դուք ասում եք, որ քրիստոնյա եք, քրիստոնյաները չե՞ն աղոթում, կամ հավատացյալ լինելը ամո՞թ է: Դուք եկեղեցի չե՞ք գնում:

- Էսպես ասեմ, ես հարգում եմ եկեղեցին, կրոնը, ես հարգում եմ բոլոր կրոնները: Քրիստոնեությունն էլ համարում եմ հայ ժողովրդի ինքնության մի բաղկացուցիչ մաս, դրա համար եմ ես նաեւ քրիստոնյա: Բայց նման առարկա դասավանդել եւ երեխաներին այդ մակարդակով զարգացնել` դա ճիշտ չէ: Երեխային ասում ես՝ դասդ սովորի, ինքը ասում է` ոչինչ, Աստված կօգնի: Այսինքն էրեխեքի մեջ մենք սերմանում ենք, որ հույսները դնեն Աստծո, մամայի, պապայի վրա եւ ոչ թե իր վրա՞, սա ի՞նչ բան է: Դուք չե՞ք ուզում  էս նրբությունների հետ հաշվի նստել, ո՞վ է դեմ եկեղեցու պատմությանը, բայց չի կարելի նման մակարդակով այն դասավանդել:

- Նախ մամային, պապային համեմատել Աստծո հետ, այդքան էլ նորմալ չէ, եւ հետո` փաստորեն Դուք գերադասում եք, որ երեխան անաստված մեծանա, քան աղոթել իմանա:

- Ոչ, ես ուղղակի երեխայի հետ խոսեցի, ինքը ասաց, որ դպրոցում են սովորեցրել, դասերի ժամանակ: Ու ես դա չեմ ընդունում:

- Դուք արգելե՞լ եք երեխային աղոթել:

- Ոչ, իմ երեխաներն էլ, թոռնիկներն էլ ազատ են բոլոր դրսեւորումներում: Ես մի քանի դեպքերում եմ սահմանափակումներ դրել իմ տղաների վրա, որոնք անցնելու դեպքում ես նրանց չեմ ճանաչելու որպես իմ տղաներ: Բայց ո՞նց  կարելի է երեխային աղոթել սովորեցնել ու ասել, որ հույսդ դիր Աստծո վրա:

- Դուք երբեք չե՞ք աղոթել:

- Ես երբեք չեմ աղոթել: Ինձ համար ճիշտ չէ, որ յոթ տարեկան երեխան խաչակնքում եւ աղոթում է, հասկանո՞ւմ եք:

- Լսում եմ Ձեզ, պարոն Աղազարյան, բայց հասկանալ չեմ կարող: Գիտեք, ինձ համար էլ ճիշտ չէ, ու ինչպես Դուք նշեցիք ցավալի է, որ իմ քրոջ իննամյա տարեկան տղան ինձանից հարցնում է, թե ինչ ասել է տրնասգենդեր: Ա՛յ սա իրոք նորմալ չէ: Գուցե սրա մասի՞ն է պետք ավելի շատ մտածել:

- Այ, ես դրան էլ եմ ցավով մոտենում, ես դա էլ եմ գտնում, որ խնդիր է, բայց մի համեմատեք մեկը մյուսի հետ, լրիվ տարբեր բաներ են:

- Ի՞նչն է տարբեր...

- Լավ, կներեք, ես պետք է նիստին դեռ պատրաստվեմ...

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Մարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա Կոստանյան
Ամենադիտված