Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Տնտեսական աճի ապահովումը իշխանության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման. «Մեկ Հայաստան»

Ուշադրության կենտրոնում

Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Տեղի է ունեցել «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել  ստորեւ հայտարարությամբ։

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական հարցադրումը, որը հետաքրքրում է հասարակական եւ քաղաքական լայն շրջանակներին, այն է, թե արդյոք բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Կամ, առավել պատկերավոր ասած, արդյոք ներկայացված բյուջեն արտացոլում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ Կառավարության հանձնառությունը եւ խոստումը: Անշուշտ, դժվար է պատասխանել այդ հարցին ոչ թե այն պատճառով, որ բյուջեի նախագծում արտացոլված մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային ցուցանիշները հնարավորություն չեն տալիս միանշանակ գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, այլ այն պատճառով, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը հստակ պարզաբանված չէ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ նաեւ Կառավարության պատասխանատուների կողմից: Այն, մեր խորին համոզմամբ, շրջանառության մեջ է դրվել հասարակության կոնկրետ շերտերի մանիպուլյացիայի համար որպես ականջահաճո մի արտահայտություն, այլ ոչ թե թիրախային նպատակ կամ տեսլական: Պատահական չէ նաեւ այն, որ բուն բյուջետային փաստաթղթում այդ արտահայտությունն օգտագործված չէ, չնայած պետական պաշտոնյաների կողմից տարբեր ամբիոններից դրա պարբերական հիշատակումներին: Այս առումով, Կառավարության կողմից հայտարարվող տնտեսական հեղափոխության տակ պետք է հասկանալ տնտեսության համակարգային փոփոխություններին ուղղված արմատական բարեփոխումների իրականացում` տնտեսական զարգացման նպատակով: Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել բյուջեի նախագիծը: Արձանագրենք, որ անցած մեկուկես տարում նման բարեփոխումներ ոչ միայն չեն իրականացվել, այլ նաեւ դրանց հիմնական ուղղությունների վերաբերյալ մոտեցումներ եւ մշակված հայեցակարգեր չկան: Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է նախկինում ձեւավորված օրենսդրական դաշտի շրջանակներում, ինստիտուցիոնալ համակարգը նույնն է եւ ընդամենը հռչակվել է պայքար կոռուպցիայի, հովանավորչության եւ մենաշնորների դեմ` առանց դրանց ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ համապատասխան մեխանիզմների ներդրման:

Այժմ անդրադառնանք բյուջեի հիմքում դրված հիմնական մակրոնտեսական ցուցանիշներին, որոնց վերլուծությունը հնարավորություն կտա գնահատականներ ձեւավորել դրանց հնարավոր աննախադեպության եւ հեղափոխականության վերաբերյալ:

1.            2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 9 տոկոսի չափով 2019 թվականին սպասվող 6.3 տոկոսի դիմաց: Այն ավելի ցածր է, քան 2017 եւ 2018 թվականներին հանրապետությունում գրանցված եւ 2019 թվականին ակնկալվող ցուցանիշները` համապատասխանաբար 2.6. 0.3 եւ 1.4 տոկոսային կետով: 2017 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2018 թվականին 5.2 տոկոս:  Այսինքն, կանխատեսվող տնտեսական աճն ամենեւին էլ աննախադեպ չէ գոնե վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե նկատի առնենք նաեւ այն իրողությունը, որ 2000-ական թվականներին հանրապետությունում մի քանի տարի անընդմեջ գրանցվել է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա աննախադեպ եւ հեղափոխական տնտեսական աճի մասին խոսակցությունները կդառնան լրիվ ավելորդ: Ընդ որում, այս առումով գոյություն ունի եւս մեկ ուշագրավ հանգամանք: Համաձայն 2020-2022 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի, «օբյեկտիվորեն, առանց լրացուցիչ ջանքի ներդրման, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է մոտ 4.5% եւ մեծ հավանականությամբ՝ առկա ռիսկերի կառավարելի միջակայքում մնալու դեպքում, ՀՀ տնտեսական աճը կլինի մոտ 4.5%»: Այլ խոսքով, 2020 թվականին կառավարության ջանքերը տնտեսական աճի ապահովման առումով կարելի է գնահատել 0.4 տոկոսային կետի շրջանակներում, ինչն, անշուշտ, հարիր չէ հեղափոխական կառավարությանը եւ չի կարող գնահատվել բավարար: Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ  «մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Պետական բյուջեն կանխատեսումների վրա հիմնված փաստաթուղթ է, որի իրատեսությունից է կախված բյուջետային մուտքերի ապահովումն ու ծախսերի իրականացումը: Ընդ որում, բյուջետային կանխատեսումների իրատեսության ապահովումը ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նաեւ բյուջետային օրենսդրության պահանջն է: ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված  սկզբունքներից է բյուջեների իրատեսության սկզբունքը, որն օրենքով սահմանվում է որպես համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման եւ դրա հիման վրա բյուջետային մուտքերի եւ ելքերի հաշվարկման իրատեսություն: Հետեւաբար, ի սկզբանե սահմանել ցածր շեմ, հետագայում այն գերակատարելու եւ հերոսանալու ակնկալիքով, ոչ միայն չունի արդարացում, այլ նաեւ չի բխում գործող օրենսդրության գաղափարախոսությունից եւ բյուջետային պլանավորման տրամաբանությունից:

2.            Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում: Մինչդեռ, տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է դառնար կառավարության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաեւ Փաշինյանը: Սակայն 2020 թվականին չի խախտվելու վերջին տարիներին ձեւավորված ավանդույթը եւ տնտեսական աճի հիմնական մասն ապահովվելու է ծառայությունների ոլորտի եւ, մասնավորապես, հանգստի ու զվարճանքների սիրահարների հաշվին: Այսպես կոչված հեղափոխական բյուջեում չկան եւ չեն նախատեսվում կոնկրետ քայլեր եւ գործողություններ տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության ուղղությամբ եւ տնտեսական աճի կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սեւեռման: Մինչդեռ, այն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար միջոց է տնտեսական զարգացում ապահովելու համար: Հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը, այլ նաեւ դրա որակի բարելավմանը:

3.            Բյուջետային աննախադեպ ցուցանիշների ներկայացման ժամանակ, մեր կարծիքով, ոչ պատահականորեն, կիրառվում է եւս մեկ մանիպուլյատիվ միջոց եւ 2020 թվականի ցուցանիշները համեմատվում են ոչ թե 2019 թվականի, այլ 2018 թվականի ցուցանիշների հետ` առավել շոշափելի եւ հեղափոխական փոփոխությունների արձանագրման նպատակով: Կարծում ենք, նման մոտեցումը չունի ոչ միայն մասնագիտական հիմնավորվածություն, այլ նաեւ խաթարում եւ աղավաղում է հնարավոր գնահատականների օբյեկտիվությունը:

4.            Հեղափոխական բյուջեի կարեւոր բնութագրիչներից մեկը պետք է հանդիսանար ներդրումների աճը: Դեռեւս վարչապետ ընտրվելիս Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ «այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Այսօր պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են եւ Հայաստանում ներդրումներ են անելու։ Մարդիկ կան, որ միլիոններ եւ միլիարդներ են աշխատել, բայց Հայաստանում ներդրում չեն անում ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ, որովհետեւ նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցած իրականության հետ առնչվել։ Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձեւ զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»։ Այս խոսքերից 1.5 տարի անց հանրապետությունում ներդրումների ոլորտում պատկերը տխուր է, խոստումները` չիրականացված, իսկ ակնկալիքները` չարդարացված: Մասնավորապես, եթե 2018 թվականին ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22.4 տոկոս, ապա 2019 թվականին այն եղել է 22.3 տոկոս, իսկ 2020 թվականին ակնկալվում է 22.9 տոկոսի չափով: Նման պատկերը, անշուշտ, վկայում է ոչ թռիչքաձեւ աճի, ոչ էլ հեղափոխական փոփոխությունների մասին: Եթե առաջնորդվենք մակերեսային դատողություններով, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք չեն վստահում նաեւ այս իշխանությանը: Իսկ ավելի խորը վերլուծելու պարագայում ակնհայտ կդառնա, որ երկրի ներդրումային գրավչությունը նվազեցնող եւ ներդրումների հոսքին խանգարող պատճառներն ավելի խորն են ու համակարգային, քան պատկերացնում էին թավշյա հեղափոխակաները: Տնտեսությունն այս մեկուկես տարում չի ձեւավորել այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք կխթանեին ներդրումների ներհոսքին: Ակնհայտ է, որ ներդրումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ներդրողներին ուղղված հրավերներով, այլ տնտեսական զարգացման հստակ ռազմավարության, պետական արդյունավետ ինստիտուտների, օրինականության, ինչպես նաեւ երկրի ներդրումային գրավչության բարձրացման արդյունավետ քայլերի առկայությամբ:

5.            Տնտեսական հեղափոխության գլխավոր արդյունքներից եւ ձեռքբերումներից մեկը պետք է հանդիսանար ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, որն իր արտացոլումը կստանար բյուջետային եկամուտների կազմում հարկերի համարժեք ավելացմամբ: Մինչդեռ, 2020 թվականին հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի ընդամենը 22.6 տոկոս, ընթացիկ տարվա ծրագրային եւ 2018 թվականի փաստացի 22.3 եւ 20.9 տոկոսի դիմաց: Ընթացիկ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.3 տոկային կետով ավելացումը բնավ չի խոսում ստվերային տնտեսության կրճատման շեշտակի ծավալների մասին: Ընդ որում, բյուջեի նախագծում հաշվի առնված չեն առաջիկա տարում սպասվող մի շարք ռիսկեր, որոնք ի հայտ գալու դեպքում բացասաբար կանդրադառնան ինչպես կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ զգալիորեն բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքների (այդ թվում՝ նաեւ առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների գների բարձրացմանը: Եթե դրան էլ ավելացնենք օդում պտտվող լուրերը գազի թանկացման հավանականության մասին, ապա առաջիկայում սպասվում է սոցիալական առանց այն էլ բարդ վիճակի խորացում: Եվ հիմա հարց է ծագում: Կառավարությունն ինչպես է պատրաստվում հնարավոր թանկացումներին, պատրաստվում է թե ոչ: Համենայնդեպս, դեռեւս գոնե բյուջեի նախագծով չեն նախանշվում նման մտադրություններ ու ծրագրեր: Եվ այս պարագայում, երբ հայտարարություններ են հնչում հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված աշխատավարձի /իսկ ավելի ճիշտ` տնօրինվող եկամտի/ աճի մասին, ապա ավելի ազնիվ կլիներ, եթե դրան զուգահեռ հայտարարվեր նաեւ, որ դա վերաբերելու է միայն 150000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ովքեր համեմատաբար առավել բարվոք սոցիալական պայմաններում են գտնվում: Իսկ մինչեւ 150000 դրամ ստացողները, որոնք կազմում են հանրապետությունում գրանցված մոտ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը, որեւէ փոփոխություն չեն զգալու:

6.            Եվ վերջապես, տնտեսագիտության մեջ բնակչության բարեկեցության մակարդակը գնահատվում է ոչ թե կառուցվող կամ հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությամբ, ոչ թե ընթացագետի մոտ այցելությունների հաճախականությամբ կամ գյուղմթերքների տեղափոխման ժամանակ ավտոմեքենայի վերեւ ներքեւ թռնելու հետեւանքով փչացող մրգերի ու բանջարեղենի քանակությամբ, այլ այնպիսի հիմնարար ցուցանիշներով, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, միջին աշխատավարձը եւ այլն: Հետեւաբար, անհրաժեշտ էր բնակչության կյանքի որակի փոփոխությունները հիմնավորել ու ապացուցել վերը նշված ցուցանիշներից գոնե մի քանիսի հեղափոխական ու թռիչքաձեւ փոփոխություններով, այլ ոչ թե պատկերավոր ու մանիպուլյատիվ, բայց միաժամանակ նաեւ հիմնազուրկ, բայց ականջահաճո նկարագրություններով»:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Մարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա Կոստանյան
Ամենադիտված