Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի


Վճարիր 10 մլն դրամ և ազատվիր ծառայությունից. Հայկ Սարգսյան

Հասարակություն

Այս օրինագծով մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, շուտ վերադարձիր, մի սպասիր մինչեւ քո 27 տարին լրանալը, արի ծառայիր մեկ ամիս, վճարիր 10 մլն դրամ, որով երկու քաղաքացի քո փոխարեն կծառայի եւս երկու տարի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:

Նրա խոսքով, այսօր կա կարգավորում, որ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք կարող են վճարել բացակայած ամեն զորակոչի համար 200 հազար դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից. «Ըստ էության, եթե նրանք չեն ներկայացել ոչ մի զորակոչի, նրանք, մուծում են 3,6 մլն դրամ: Այս կարգավորումը գործում է 2005 թվականից: Մինչ օրս մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում, զինապարտության տարիքը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, մուծումները կատարել եւ պատասխանատվության չենթարկվել: Ես առաջարկում եմ մեր հայրենակիցներին վերադառնալ մինչեւ 27 տարեկանը լրանալը եւ վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով՝ մեկ ամիս: Այդ ընթացքում նրանք սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Այսինքն մեր պահեստազորը համալրվելու է մեկ զինվորով, ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այս օրինագծի կիրառման դեպքում մեր զինված ուժերը կուժեղանան: Պատգամավորը հավելեց, որ այն երիտասարդները, որ չեն ուզում ծառայել բանակում, մինչեւ 18 տարեկանը լրանալը լքում են Հայաստանը եւ չեն կատարում իրենց պարտքը, 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնում են, վճարում են 3,6 մլն դրամ եւ չեն ծառայում:

«Մենք սրանով ՀՀ ենք վերադարձնելու այն քաղաքացիներին, որոնք  ուզում են գալ, բայց բանակում ծառայելու կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարով պայմանավորված չեն գալիս»:

Դիտարկմանը, որ հարուստները հեշտությամբ այդ փողը կտան եւ կազատվեն զինծառայությունից, արդյունքում բանակը կհամալրվի աղքատ ընտանիքների տղաներով, Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ունեն այդ 10 մլն դրամը եւ ուզում են վերադառնալ Հայաստան. «Ես ուզում եմ նրանց տալ այդ հնարավորությունը, այլապես նրանք այդ քայլին չեն դիմում:

Հայաստանում ապրող մարդիկ նույնպես զինծառայությունից խուսափելու համար մեկնում են Հայաստանից, սրանով հնարավորություն է տրվում, որ նրանք չհեռանան Հայաստանից: Մենք տալիս ենք հնարավորություն, որ չլքեն հայրենիքը՝ տանելով իրենց միջոցները, ընկերներին, հարազատներին:

Այն մարդկանց, որոնք ասում են, որ դեմ են այս նախագծին, ես հարց եմ տալիս՝ իսկ դեմ կլինեի՞ք, եթե օրինակ, արագացված ծառայությունը լիներ մեկ տարի, եւ վճարեին 50 մլն դրամ»:

Նա խոստովանեց, որ դեռեւս պաշտպանության նախարարի հետ այս թեմայով զրույց չի ունեցել:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»
Ամենադիտված