Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի են ունենում բուռն գաղտնի գործընթացներ. հասարակությունը կարող է անակնկալի գալ. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
TVԱրցախյան հիմնախնդրի շուրջ տեղի են ունենում գաղտնի, բուռն գործընթացներ, որոնց մասին հանրությանը պետք է բացատրություններ տրվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարությունների մեջ որոշակիություն չկա:
«Պիտի հայկական կողմը չզլանա, կարողանա ձևը գտնել խոսելու, իր հասարակության հետ խոսելիս չսահմանափակվի «արդեն ասել եմ, սա, նա» ասելով: Հասարակության մոտ առկա անորոշությունն աշխատելու է այս իշխանությունների դեմ: Դրանք բոլորը վնասում են այս իշխանությունների կայունությանը, իմիջին»:
Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ բուռն քննարկումների արդյունքում կարող է որոշում կայացվել, որը հետագայում անակնկալի կբերի հասարակությանը: Ըստ նրա ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որոշակիություն չեն պարունակում:
«Նիկոլ Փաշինյանը չունի այնպիսի մի խումբ, որն իրեն կարողանա օգնել: Ղեկավարը պարտավոր է կազմակերպել բարձր մասնագիտական կարողություններ ունեցող խմբեր, որոնք իրեն կտրամադրեն բոլոր հնարավոր վարկածները»,-նշեց նա: