Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն


2019 թվա­կա­նի ար­դյունք­նե­րը նա­խան­շում են 2020 թվա­կա­նի մի­տում­նե­րը.

Վերլուծություն

Հաշված օրեր հետո ոտք ենք դնելու նոր տարի: 2019 թվականը բուռն զարգացումներով լի տարի էր, և հարկ է հասկանալ՝ ինչ արդյունքներ ունենք տարբեր ուղղություններով, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե արդեն ինչ միտումներ են նախանշվում 2020 թվականին սպասվող զարգացումների համար:

Դատական համակարգում տեղի ունեցած գործընթացների մասին

2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմն իշխանություն ստացան ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: 

Եվ նոր իշխանություններն առաջ ընթացան այն մոտեցմամբ, թե իրենք, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն, իրավունք ունեն ոտնահարել դատական իշխանության անկախության սկզբունքը, քանի որ դատարանների ինքնուրույն որոշումները շատ հաճախ չէին բխում իրենց շահերից:

Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանի հորդորով մի խումբ քաղաքացիներ արգելափակեցին դատարանների շենքերը և թույլ չտվեցին դատավորներին ներկայանալ աշխատանքի: 

Այս դեպքից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում սպասվող վեթթինգի մասին: 

Սակայն այսքանով դատական համակարգի հետ կապված հարցը չփակվեց: 

Պարզվեց, որ իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ է ստեղծում Սահմանադրական դատարանը, որը Սահմանադրության գերակայությունը ապահովող արդարադատության բարձրագույն մարմինն է: 

Փաշինյանի իշխանությանն անհանգստացրեց այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 

Ուստի Փաշինյանը խնդիր դրեց վերակազմավորել ՍԴ-ն և փոխել այս կառույցի անդամներին, բայց քանի որ ՍԴ անդամները հրաժարվեցին ենթարկվել իշխանությունների կամքին, բիրտ ճնշումներ սկսվեցին նրանց և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ սկսած լրատվամիջոցներով նրանց անվանարկումից մինչև քրեական գործերի հարուցում: 

Բայց այսպիսի քայլերը ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային կառույցների կողմից կոշտ արձագանք ստացան, որից հետո իշխանությունները հակվեցին ՍԴ դատավորներին պատվավոր թոշակի ուղարկելու մտքին, երբ թոշակի գնալուց հետո էլ նրանց աշխատավարձը պահպանվի: 

Ստացվում է, որ իշխանությունը փորձում է նրանց կաշառել անաշխատ կայուն եկամուտ ստանալու հեռանկարով: Սակայն սա նաև պատվի և մասնագիտական հեղինակության հարց է, և դժվար թե դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկին: 

Ուստի իշխանություններին մնում է ՍԴ-ն վերակազմավորելու միայն մեկ տարբերակ, և դա պետք է կատարվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, բայց դեռ հարցական է, թե հաջորդ տարի իշխանությունների կողմից առաջ քաշվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ հասարակությունը ցանկություն ունի տեսնել այնպիսի դատական համակարգ, որը ոչ թե գտնվում է օրվա իշխանություններից կախյալ և կամակատար վիճակում, այլ անկախ ու իրական արդարադատություն իրականացնողի:

Երկրում հաստատված ատելության մթնոլորտի մասին

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց նպատակն է երկրում սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելը, սակայն իրենց գործողությունները հակասեցին այդ հայտարարությանը: 

Իշխանությունների թեթև ձեռքով հասարակության ներսում ջրբաժան անցկացվեց, հանրությունը բաժանվեց սևերի և սպիտակների, ավելացավ թշնամանքի դոզան, որը Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ թեժացնում էր՝ կրակի վրա յուղ լցնելով:

Այն անձինք և քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում Փաշինյանի մոտեցումները և քննադատում են, հայտնվեցին իշխանությունների թիրախում: 

Դրանով է պայմանավորված, որ իշխանական ֆեյքերի բանակը սոցցանցերում վիրավորանքներ է տեղում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են քննադատել իշխանություններին: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը իր քննադատներին ներկայացնում է որպես ռևանշիստներ ու դավադիրներ, որոնք արգելափակում են երկրի զարգացումը, և նրանց մեղադրում կոռուպցիայի և բոլոր հնարավոր մեղքերի մեջ:

Այսպիսի ատելության մթնոլորտի ձևավորման պայմաններում թշնամանքը, վիրավորանքները և բռնություն կիրառելը դառնում են սովորական երևույթներ, և շատ հանարավոր է, որ իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ դրանք դրսևորվեն արդեն իշխանական ներկայացուցիչների հասցեին: 

Եվ քանի որ ոչինչ չի արվում ատելության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, ուստի կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարի ականատես կլինենք հասարակության ներսում թշնամանքի նոր, առավել սուր դրսևորումների:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը

Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերի ու վտանգների հետ կապված, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, սակայն իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում են թուլացնել հանրության շրջանում առկա դիմադրությունը և հնարավորություն ստեղծել, որպեսզի հանքը շահագործվի:

Անցնող տարվա ամռան վերջին և աշնանը Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձավ հանրային քննարկման առարկա, Երևանում, Ջերմուկում ու շրջակա համայնքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: 

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանն անձամբ այցելեց Ջերմուկ և շրջակա բնակավայրեր, փորձեց բնակիչներին համոզել, որ հանքի շահագործումը լիովին անվտանգ է: 

Բայց տեսնելով, որ քաղաքացիների մոտեցումների մեջ փոփոխություններ չեն նկատվում, վարչապետը ստիպված էր Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակել:

Սակայն խնդրի հանգուցալուծման ձգձգումը և հանքի շահագործման հնարավոր կասեցումը անհանգստացնում է կառավարությանը, քանի որ հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ կառավարությանը և փոխհատուցում պահանջել: 

Այդ իրադարձությունը կազդի նաև Հայաստանի վարկանիշի վրա՝ ներդրումների ներգրավման և միջազգային կառույցներից վարկեր ստանալու հարցում, իսկ դա իր հերթին ազդեցություն է ունենալու իշխանությունների և առաջին հերթին Փաշինյանի վարկանիշի վրա:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանը Ամուլսարի հանքի ճանապարհը փակած ակտիվիստներին մերթընդմերթ ճանապարհը բացելու կոչեր է անում, սակայն ակտիվիստները և Ջերմուկի բնակիչները իրենց մոտեցումների հարցում մնում են անդրդվելի, որի մասին է վկայում նաև օրերս Ջերմուկում Ամուլսարի հարցով տեղի ունեցած քննարկումը: Այնպես որ հանրային տրամադրություններից տեսանելի է դառնում, որ հաջորդ տարի իշխանությունները դժվար թե կարողանան հասնել նրան, որ բնակիչները փոխեն իրենց մոտեցումները:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը և սորոսականների ակտիվացումը

2019 թվականին հանրության ուշադրության կենտրոնում էր Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը: Ամբողջությամբ տեսանելի էր, որ իշխանությունները մտադիր են հասնել կոնվենցիայի վավերացմանը: 

Պատահական չէր, որ այս կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու մասին տեղեկատվությունը դաշտ նետելու հետ մեկտեղ ակտիվացան, այսպես կոչված, սորոսական պատգամավորները և իշխանության այլ ներկայացուցիչներ, որոնք սկսեցին ակտիվորեն լոբբինգ անել կոնվենցիան, թե իբր այն որևէ վտանգավոր և հանրության շահերին հակասող դրույթ չի պարունակում:

Իսկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ միայն կոնվենցիայի վավերացման քարոզչության համար 600 հազար եվրո գումար է հատկացվել:

Քանի որ Ստամբուլ յան կոնվենցիան ազգային և ընտանեկան արժեքների դեմ ուղղված դրույթներ է պարունակում, դրա հնարավոր վավերացման թեման չէր կարող հանրային լայն արձագանք չունենալ, հասարակության գերակշռող մեծամասնությունը ցույց տվեց, որ դեմ է, որ այդ հարցը ներառվի ԱԺ օրակարգ: Ստամբուլ յան կոնվենցիայի հնարավոր վավերացման դեմ սկսվեց ստորագրահավաք, տեղի ունեցան մի շարք ակցիաներ:

Հանրային ճնշման արդյունքում իշխանությունները ստիպված եղան նահանջել, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե 2019 թվականի ընթացքում չեն նախատեսում այդ հարցն ԱԺում քննարկման դնել: 

Սակայն շատ շուտով պարզվեց, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը շատ արագ ԱԺ-ում քննարկման դնել և առանց ավելորդ աղմուկի վավերացնել այն: 

Այնուամենայնիվ, իշխանությունները հաշվի չեն առել, որ հաջորդ տարվա ընթացքում այս կոենվենցիայի վավերացումը կարող է շատ լուրջ ռեզոնանս առաջացնել, որի արդյունքում Փաշինյանը և իր թիմակիցները կարող են կորցնել դեռևս փոքր-ինչ պահանվող հանրային աջակցությունը:

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների մասին

2019 թվականը ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումների տարի էր: Եվ տարվա ընթացքում ընդդիմության գործունեությունը երևաց թե՛ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի աշխատանքով, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ակտիվությամբ: 

ԱԺ-ում ընդդիմության հիմնական դերակատարությունն իր ուսերին վերցրեց ԲՀԿ-ն, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ավելի շատ հանդես եկավ «չեզոք» ընդդիմության դիրքերից և շատ հաճախ իշխանություններին հաճոյանալու համար թիրախավորում էր մյուս ընդդիմադիր ուժերին:

Ակտիվ պրոցեսներ ընթացան նաև արտախորհրդարանական ընդդիմության դաշտում: 

Թերևս շատ հաճախ երևաց, որ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու նախաձեռնությունները իրենց քննադատություններով և ատիվությամբ հանրության ուշադրությունն են հրավիրում իշխանությունների բացթողումների և թերացումների վրա: 

Բայց իշխանությունը առկա քննադատությունների հետ հաշվի նստելու փոխարեն անհանդուրժողական կեցվածք որդեգրեց այս ընդդիմադիր ուժերի նկատմամբ և փորձեց տարբեր կերպերով ճնշել նրանց գործունեությունը:

Ելնելով այսօր հանրության շրջանում իշխող տրամադրություններից՝ կարելի է կանխատեսել, որ հաջորդ տարի ընդդիմության դերակատարությունը երկրի ներքաղաքական կյանքում ավելի է մեծանալու: 

Ուշագրավ է, որ դեռևս գոյություն չունի մեկ ընդդիմադիր բևեռ, և ընդդիմադիր դաշտը ներկայումս ավելի շատ խճանկարային բնույթ է կրում, երբ տարբեր ուժեր գործում են տարանջատ, սակայն չի բացառվում, որ հետագայում նրանք համագործակցության տարբեր եզրեր գտնեն: Այնպես որ, ենթադրելի է, որ իշխանություններն ավելի ուժեղ են զգալու ընդդիմության շունչը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3
Ամենադիտված