Ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի տոնը վերամբարձ ելույթների փոխարեն իմաստավորվեց նմանատիպ ուսանելի միջոցառմամբ
BlogՀոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Երախտագիտություն» ցուցահանդեսի բացումը, որը ներկայացնում էր աշխարհի մի շարք քաղաքապետերի ու կառավարման մարմինների հետեղեռնյան հայանպաստ որոշումների ու կարգադրությունների նմուշների ցուցադրությունը:
Նախաձեռնությունը հետաքրքիր էր այնքանով, որ մայրաքաղաքի տոնը զուգահեռվեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի հետ:
Ինքս, մասնակցելով ցուցահանդեսին, հնարավորություն ստացա տեսա - լուսանկարահանելու պատմական բարձրարժեք փաստաթղթեր, առավել ընդգրկուն գիտելիքներ ստանալու հայկական դիվանագիտության ջանքերի մասին, որոնք ուղղված են պատմական արդարության հաստատմանը:
Ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի տոնը, վերամբարձ ելույթների փոխարեն, իմաստավորվեց նմանատիպ ուսանելի միջոցառմամբ:
Նունե Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը