Դատախազությունը գործել է հակաօրինական. Արսեն Բաբայան (տեսանյութ)
TVArmdaily.am-ը գրում է․
Երեկ AD TV –ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանն անդրադարձավ իրեն վերագրվող քրեական գործին. «Քրեական գործին ես ծանոթանալուց հետո, հասկացա, որ հանցակազմը բացակայում է: ՀՔԾ-ն կատարելով քննություն, կարծել է, որ ապացուցել է արդեն արարքը և կազմել է մեղադրական եզրակացության նախագիծ, որը պետք է հաստատի դատախազը: