ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտում. մանկատան սաների ճակատագիրը` անտարբեր տնօրենի ձեռքում
TVArmlur.am-ը գրում է․
Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմհաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:
Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։ Արդեն 6 ամիս է, ինչ «Թռչունյան տուն» մանկատունը ֆինանսավորում չի ստանում:
Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Հինգ ամիս է, ինչ մանկատան աշխատողները աշխատավարձ չեն ստանում, իսկ տնօրենը խանութներից ապառիկով սննդամթերք է վերցնում:
Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի: Այն դադարեցվել է գլխավոր բարերար Հերման Հինթիրյանի հիմնադրամի` սփյուռքահայ գործընկերներին ուղղված նամակից հետո: Նամակից պարզ է դարձել, որ դա կապված է «Թռչունյան տան» ղեկավարության աշխատանքի եւ անցկացված աուդիտի հետ: Ստեղծված իրավիճակը անհանգստացրել էր գիշերօթիկի սան Տանյա Գրիգորյանին, ով ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ գրելով, որ եթե խնդիրը տնօրենն է, ապա կարելի է փոխել նրան: Տանյայի խոսքերով` ոչմիշտ են տրամադրել նոր հագուստ եւ միայն այցելուներ ունենալու դեպքում են տրամադրել: Բացի այս, նկատենք, որ գիշերօթիկի աշխատակիցները տնօրենի բարեկամներն են. տնօրեն Սոնյա Սիմոնյանի քույրը՝ Մելանյա Սիմոնյանը, մանկատան պահեստապետն է, իսկ եղբայրը տնտեսվարն է: