«Դաժանաբար են սպանել իմ էրեխուն»․ զոհված զինծառայողների հարազատները պահանջում են Փաշինյանին (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումԱյս պահին զոհված զինծառայողների հարազատները բողոքում են Կառավարության շենքի մոտ։ Պահանջում են պատասխան տալ՝ ով է սպանել իրենց զավակներին։
«Նիկոլ-Նիկոլ, Նիկոլ, ցա´ծ իջիր» վանկարկումներով պահանջում են, որպեսզի վարչապետ Փաշինյանը իջնի՝ իրենց լսելու։
«Հարկ լինի՝ երկրից դուրս էլ մարդիկ կպահանջեմ, գեներալներ կգան, կբացահայտեն՝ ինչպես են սպանել, դաժանաբար են սպանել իմ էրեխուն»,-հայտարարեց դեկտեմբերի 2-ին, զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի մայրը։
«Բալեեես, բալես, բալա եմ կանչում բալա չկաաա, ու՞ր ա բալեեես, ինչի համար են սպանել»,-հուզված հայտարարեց Արթուրի մայրը՝ Գոհար Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2019թ․ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների ծնողները։
Մանրամասները՝ տեսանյութում։