Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա
BlogԱշոտ Ծորմուտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բոլորովին վերջերս ՀՀ Աժ նախագահի կոմից ոչ պաշտոնական հանդիպումը Հարավային Օսեթիայի «գործընկերոջ» հետ առաջացրել էր խառնաշփոթ վրացական իշխանական կուլիսներում: Բնականաբար, եթե մենք էլ լինեինք Վրաստանի տեղը, ապա միանշանակ ունենալու էինք նույն գնահատականը, եթե ոչ առավել խիստ: Սակայն իրողությունը լրիվ այլ բան էր, քան ներկայացվել էր վրացական իշխանությանը:
Իրականում Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովիի այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համընկել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հումանիզմի մոտիվներով ցանկացել էր «ալա» ցեղի ցավակցությունը հայտնել Հայ ժողովրդին: Բոլոր անհրաժեշտ ճշգրտումները արվեցին այս փաստի վերաբերյալ հայկական կողմից՝ իրավիճակը հարթեցնելու համար:
Հիմա Հայստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Երեկ ոչ աշխատանքային այցով ՀՀ վարչապետը ոչ աշխատանքային այցով իր գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ գտնվում էր Բաթումիում:
Առայժմ դատելով Ղարիբաշվիլիի պաշտոնական էջից, պետք է փաստել, որ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, այնպես ինչպես պատմականորեն հատուկ են այս երկու ժողովուրդներին՝ դարավոր միասին ապրելով կողք-կողքի, պայքարելով տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերների դեմ և խորացնելով երկկողմ ոլորտային համագործակցությունը, զարգացնելով տնտեսական կապերը: