Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
TV«Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է».- լրագրողների հետ զրույցում պնդեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում: Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը՝ հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ 309-որդ հոդվածով»:
Հարությունյանի կարծիքով Հրայր Թովմասյանի գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո: Նա հույս հայտնեց, որ դատախազը չի դառնա գործի հանցակից.
«Հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։