Երկու խոսք Երևանի 2797-ամյակի համերգի մասին
BlogԱդրինե Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ Երևանի 2797-ամյակի համերգը: Անիմաստ տաշի տուշիների փոխարեն մատուցվեց ճաշակով երաժշտություն, հատկապես ինձ դուր եկավ ցեղասպանության կտորը ու Շուշան Պետրոսյանի հայրենասիրական կատարումը զինվորների մասնակցությամբ:
Համերգը, ինչ խոսք, մարդաշատ էր, սակայն ինձ առավել ուրախացրեց տուրիստների աննախադեպ հոսքը Հանրապետության հրապարակ: Ցանկացած քաղաքի համար դա, թերևս, ամենակարևորն է:
Տոնդ շնորհավոր, իմ սիրելի քաղաք:


