Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ ՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան


Ռուսաստանի դեմ «ջիհադ» է հայտարարվել

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ռուսաստանի դեմ «ջիհադ» է հայտարարվել. ինչպիսի՞ հնարավորություններ ունեն իսլամական ծայրահեղ արմատական կառույցները։

Սիրիական ռազմադաշտում ծավալվող գործընթացներին Ռուսաստանի ուղղակի ներգրավումը և ընտրված թիրախներին հասցվող շեշտակի հարվածները չէին կարող անարձագանք մնալ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող հակակառավարական խմբավորումների կողմից: Իսկ արձագանքն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Այսպես, ռուսական օդատիեզերական ուժերի առաջնային թիրախ համարվող և սիրիական ռազմադաշտի երկու ամենալուրջ և կազմակերպված դերակատարներն՝ «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրան» (ՋՆ) և «Իսլամական պետությունը», (ԻՊ) մեկը մյուսին հաջորդելով, ջիհադ հայտարարեցին նախ Ռուսաստանի, Արևմուտքի դեմ և ապա՝ սեփական ուժերին շատ ավելի վայրագորեն գործելու կոչ ուղղեցին Արաբական Հանրապետության տարածքում Մոսկվայի հովանավորյալ ուժերի և դավանական խմբերի հանդեպ (ավելի վաղ Ռուսաստանին պատերազմ էին հայտարարել սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումներ ևս):
Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան նախ շրջանառության մեջ դրվեցին ՋՆ առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի, ապա՝ հոկտեմբերի 13-ին՝ ԻՊ-ի տեղեկատվության հարցերով պատասխանատու Մուհամմադ ալ-Ադնանիի աուդիոուղերձները, որոնց բովանդակության մեջ հիմնական ընդհանրություններ կային, հատկապես՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ: 

Կովկասում և ամենուր ռուս զինծառայողների և քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու կոչերը, կարծես, ամենաառարկայական գործողությունն է, որ ներկայում կարող էին անել իսլամական ծայրահեղ արմատական կառույցները: 
Այս համատեքստում, մինչ այժմ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական որոշ խմբավորումների (խոսքը չի վերաբերում վերոնշյալ կառույցներից և ոչ մեկին) հաջողվել է մի քանի անգամ հրթիռակոծել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շինությունն ու հարակից տարածքներն, ինչի հետևանքով որոշ անէական վնաս է հասցվել դեսպանատանը:
Ինչ վերաբերում է Լաթակիային և Տարտուսին, որտեղ տեղակայված են ռուսական զինուժի միավորներն, ապա ռուսական կողմի մարտավարական առաջնային խնդիրներից մեկը հենց այդ օբյեկտների բարձրագույն մակարդակի անվտանգության ապահովումն է, ինչը փորձում են ներկայում իրականացնել ռուսները, հատկապես՝ Լաթակիայի՝ ընդդիմադիրների վերահսկողության ներքո գտնվող ծայրամասային շրջանները սիրիական բանակի վերահսկողությանը վերադարձնելուն միտված հատուկ ռազմագործողությունների միջոցով:

Ինչ խոսք, չի բացառվում, որ, պայմանավորված սիրիական հակամարտության շրջանակներում որոշ հնարավոր զարգացումներով, ծայրահեղական կառույցները նաև որևէ կերպ ձեռք բերեն այնպիսի սպառազինություն, որով կարողանան խոցել ռուսական մարտական ինքնաթիռները, բայց ներկայում նրանք զուրկ են նման հնարավորությունից:
Ինչ վերաբերում է Սիրիայից դուրս ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու հավանականությանն, ապա դրանց վերաբերյալ հնչած կոչերը առնվազն ներկայում կարող են ունենալ զուտ հոգեբանական ազդեցություն: Բանն այն է, որ որքան էլ ազդեցիկ լինեն ԻՊ-ը և ՋՆ-ը Սիրիայի և Իրաքի տարածքներում, այնուամենայնիվ, ինքնուրույն ահաբեկչական գործողություններ Ռուսաստանի տարածքում նախաձեռնելու՝ կառույցների հնարավորությունները դեռևս չափազանց սահմանափակ են: 
Գուցե նրանց ուղերձները ոգեշնչեն, եզակի գործողությունների մղեն իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով զինված որոշ անհատ մահմեդականների, բայց կազմակերպված հարձակման համար անհրաժեշտ ներուժը կառույցների մոտ, անշուշտ, դեռևս բացակայում է: 

Վերոնշյալի համատեքստում վառ օրինակ է Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կանխված ահաբեկչական հարձակման նախապատրաստման փորձը, որը թեպետ որևէ կապ չուներ ԻՊ-ի հետ, չնայած, որ հանցավոր խմբավորման կազմում եղել են նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասակցած անձիք, բայց այն, ըստ ՌԴ Ազգային հակահաբեկչական կոմիտեի տվյալների, նպատակ էր հետապնդում նախազգուշացնել ռուսական իշխանություններին Սիրիայում նախաձեռնված գործունեության վտանգավոր հետևանքների մասին:

Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Ամենադիտված