Ավելի շուտ Երիտասարդականի անցումը կբացվի, քան ՍԱՊԾ-ն կսկսի գործ անել
BlogԳոռ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեկ շաբաթ առաջ համացանցում բորբոսնած յոգուրտի լուսանկար տարածվեց: Հարցը բարձրացվեց: Համոզված եմ` ՍԱՊԾ-ն տեսավ, որ յոգուրտի հետ խնդիր կա, բայց ամեն ինչ արեց սովորականի նման: Այսինքն՝ ոչինչ չարեց: Ոչ մի պաշտոնական արձագանք, ոչ մի փորձաքննության արդյունք: Հետո թողես, մենակ անիմաստ հայտարարություններ կանեն, թե բա հանգստացեք, հավերը չեն փռշտում, ջերմությունն էլ ստաբիլ է: Լավ, չեմ հասկանում, այսքանից հետո, երբ համացանցը ողողված է ՍԱՊԾ անգործության մասին լուրերով, այդ կառույցը չի՞ ուզում տեղից գոնե մի քիչ շարժվի, թե՞ ասում են անձրև ա գալիս ու շարժվում են առաջ: