ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16-ամյա աղջիկը սպանվել է իր ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ. ինչ հարաբերություններ է ունեցել նա ՊՆ ծառայողի հետ
TVArmlur.am-ը գրում է․
Նախօրեին Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկա սպանության դեպքից ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ 16-ամյա աղջիկը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ էր, և ինքնախոստովանական ցուցմունք տված 26-ամյա երիտասարդը ունեցել են մտերիմ հարաբերություններ: Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աղջիկը վարձակալական հիմունքներով էր բնակվում՝ երիտասարդին հանդիպելու և նրա հետ հարաբերությունները պահպանելու համար: Իսկ սպանությունը տեղի է ունեցել զոհի ծննդյան տարեդարձի նախորդ օրը: