Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Սոլեյմանիի սպանությունը սխալ էր, որի պատասխանատվությունը Թրամփի ուսերին է. Foreign Policy

Չէր հասցրել լրանալ 2020 թվականի առաջին շաբաթը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարողացավ Իրանի հետ հարաբերություններում ևս մի անիմաստ և վտանգավոր ճգնաժամի մեջ ընկնել», հրամայելով վերացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին՝ գրում է Foreign Policy  ամերիկյան հեղինակավոր պարբերականը:

Փորձագետի կարծիքով՝ «այս ֆիասկոն ընդհանրապես Մերձավոր Արևելքի նկատմամբ նրա (Թրամփի-խմբ.) անհեռատես քաղաքականության գրեթե անխուսափելի արդյունքն էր», ինչպես նաև մեկ այլ ապացույց առ այն, որ Վաշինգթոնն սկզբունքորեն «ի վիճակի չէ ձևավորել հետևողական և արդյունավետ ռազմավարություն՝ արդի միջազգային խնդիրների հետ կապված»:

Foreign Policy-ի կարծիքով՝ այս խնդիրը ծագել է ԱՄՆ կառավարությունների առջև նույնիսկ մինչև Թրամփը, բայց նրա «ոչ կոմպետենտությունը, իմպուլսիվությունը, խորհուրդներին ականջալուր չլինելը և երրորդ կարգի օգնականներ ընտրելու զարմանալի ունակությունը միայն սրեց խնդիրը»: Ի վերջո, իրավիճակը կարող է հանգեցնել անմեղ մարդկանց շրջանում հավելյալ զոհերի, համաշխարհային արենայում ԱՄՆ-ի հեղինակության հետագա անկմանը, կամ նույնիսկ՝ լիարժեք պատերազմի:

Այսպիսով, ըստ պարբերականի, գեներալ Սոլեյմանիի սպանությունը սխալ էր, որի պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է Թրամփի ուսերին: Ամերիկյան նախագահը, հրաժարվելով Իրանի հետ միջուկային գործարքից և կիրառելով Թեհրանի դեմ ուղղված «առավելագույն ճնշման» ռազմավարությունը, ոչ միայն չկարողացավ չեղարկել Իրանի միջուկային ծրագիրն, այլև ինքն իրեն քշեց անկյուն, երբ ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները, որոնցից հասարակ իրանցիները մեծապես են տուժում, չեն գնա ռեժիմի անկմանը և չեն ստիպի իշխանություններին՝ զիջումների գնալ:

Ստացվում է, որ Թրամփն այլ ելք չուներ, քան բարձրացնել դրույքաչափերը: Եվ երբ Իրաքի ԱՄՆ ռազմաբազաներից մեկում ամերիկյան քաղաքացի սպանվեց, նա հրամայեց՝ մի շարք իրանական թիրախների դեմ օդային հարվածներ հասցնել, որոնք երկու տասնյակ իրաքցիների մահվան պատճառ դարձան: Երբ արդեն ցուցարարները բողոքեցին ԱՄՆ դեսպանատան դիմաց, նախագահը հրամայեց չեզոքացնել Սոլեյմանիին՝ գրում է Foreign Policy-ն, հիշելով դեպքերի հաջորդականությունը:

Թեհրանի տեսակետը հասկանալու համար բավական է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր Վաշինգթոնը՝ Միացյալ Նահանգների ԶՈՒ միացյալ շտաբի անդամի, կամ՝ արտասահմանցի հակառակորդի կողմից ԿՀՎ ղեկավարի սպանությանը: Եվ արդյունքում «ռազմավարական հարց» է առաջանում՝ արդյո՞ք այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը Միացյալ Նահանգների ազգային շահերից էր բխում, արդյո՞ք դա ամերիկացիներին ապահովում էր ավելի հանգիստ, բարեկեցիկ կյանքով: Ի վերջո, այս երկու հարցերի պատասխանն էլ «ոչ» է՝ համոզված է պարբերականի փորձագետը:

Ավելին՝ Foreign Paolicy-ն նաև համոզված է, որ այժմ Իրանը գրեթե անխուսափելիորեն կարձագանքի այնպիսի մի քայլի, որին ԱՄՆ-ն էլ կարձագանքեր, և այդ արձագանքն այնպիսին կլինի, որ առավելագույն տնտեսական և քաղաքական վնաս հասցվի Վաշինգթոնին: Երկրորդ. գեներալի սպանությունը կհանգեցնի Իրանում ազգայնական տրամադրվածության աճին և կամրապնդի կոշտ գծի կողմնակիցների դիրքերը, ինչը հետագայում կնվազեցնի ռեժիմի փոփոխության հավանականությունը: Երրորդ՝ Սուլեյմանիի սպանությունը Իրաքի հողի վրա այդ երկրի ինքնիշխանության խախտում է, ինչը միայն կվատթարացնի իրաքյան իշխանությունների առանց այդ էլ անապահով վիճակը: Չորրորդ. Թրամփն Իրանին լուրջ խթան մատուցեց՝ միջուկային զենք ձեռք բերելու համար, և Վաշինգթոնն, ի վերջո, կամ պետք է լիարժեք պատերազմ սկսի այդ երկրի հետ, կամ համակերպվի այն բանի հետ, որ Թեհրանն ատոմային ռումբ ունի:

Եվ այս ամենը՝ մի երկրի պատճառով, որը տարածաշրջանում մի շարք ամերիկացի գործընկերների հետ լուրջ կոնֆլիկտներ ունենալով հանդերձ, մինչ այժմ որևէ շոշափելի սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ անվտանգության և բարգավաճման տեսանկյունից՝ ընդգծում է Foreign Policy-ն:

Բայց սա էլ դեռ վերջը չէ. պարբերականը շեշտում է, որ Սոլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ը ձևավորել է վտանգավոր նախադեպ. եթե նախկինում պետության ղեկավարների կողմից կազմակերպված՝ մեկ այլ երկրի պաշտոնյաների սպանություններն ընկալվում էին որպես տաբու, այժմ Վաշինգթոնի քայլերը կարող են այդ տաբուն լիովին չեզոքացնել: Եվ չնայած ամերիկացի բազե-քաղաքական գործիչները կասեն, որ Սոլեյմանիին հեռացնելն ընդունելի քայլ էր, նրանք դժվար թե ցանկանան անձամբ հայտնվել ինչ-որ մեկի սև ցուցակում: Չհաշված այն, որ  Միացյալ Նահանգների համար այժմ ավելի դժվար կլինի առարկել նմանատիպ գործողություններին, որոնք կնախաձեռնեն այլ երկրներ: Բացի այդ, «չար տղաների» վերացումը հազվադեպ է օգնում լուծել քաղաքական խնդիրը, որը ճգնաժամի հիմքն է. վերջին տասնամյակների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արտաքին քաղաքական որոշակի մարտահրավերներ մարմնավորող առաջնորդները հեռացել են այս աշխարհից, սակայն, ինչ-ինչ պատճառներով, մարտահրավերները չեն շտապում հօդս ցնդել: «Օրինակ՝ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը»,- վերլուծում է փորձագետը:

Մի խոսքով, Թրամփի վարչակազմի մոտեցումն Իրանի հարցով չունի ո՛չ ռազմավարական տրամաբանություն, ո՛չ հստակ նպատակներ: Ինքը՝ Թրամփը, ինչպես նաև նրա Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, այժմ նման են «շախմատիստների, որոնք միանգամից  և միայն մեկ քայլ են մտածում», հետևաբար՝ մոռացել են, որ քայլի իրավունք ունի նաև մրցակիցը: Նրանք արտաքին քաղաքականությունը չեն համարում կոկիկ, հստակ և իրատեսական գործողությունների ծրագիր, որով պետք է առաջնորդվի ինքն իրեն հարգող ցանկացած գերտերություն: Այս մարդիկ քաղաքականությունն ընկալում են՝ իբրև «ներկայացում»՝ դատապարտումներով, պատժամիջոցներով և անօդաչուների հարձակումներով՝ հեգնում է Foreign Policy-ն և ամփոփում, որ, այնուամենայնիվ, «իսկապես վատ լուրն այլ տեղում է». Վաշինգթոնում ռազմավարական տեսլականի բացակայությունը բնավ չի սահմանափակվում սոսկ Իրանի հետ հարաբերություններով:

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված