Հունվարի 8-ին արդեն սկսվեցին աշխատանքային օրերը։ Այսօր գործադիրն իր առաջին նիստն անցկացրեց։ Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի մեկնարկը կտրվի հունվարի 20-ին. այդ օրը կգումարվի այս տարվա առաջին քառօրյան։ Թե ինչ հարցեր են ընդգրկվելու քառօրյայի օրակարգում, դեռևս հայտնի չէ։
Սակայն արդեն վաղվանից մշտական հանձնաժողովների նիստեր կգումարվեն։ Իսկ մինչ այդ արդեն ԱԺ առաջին գործուղմանը կմեկնի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը՝ հունվարի 13-15-ը Ժնևում մասնակցելու Միջխորհրդարանական միության՝ Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բարձր մակարդակի խորհրդատվական խմբի նիստին։