Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Արսեն Թորոսյանը կփորձի իմ մուտքն արգելել այլ հիվանդանոցներ. 25 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատած բժիշկ (Տեսանյութ)

1995 թվականից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատող և վերջին տասը տարում կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնում աշխատած բժիշկ Արման Գրիգորյանն արդեն ծանուցվել է՝ 2020 թվականի փետրվարի 18-ից պետք է հեռանա բժշկական կենտրոնից, քանի որ բաժանմունքի վարիչի հաստիքը կրճատվում է, իսկ այս պահին հիվանդանոցն այլ աշխատանք չի կարող առաջարկել իրեն։

«Հաստիքի կրճատման պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ես հարմար չեմ նոր ղեկավարությանը։ Այս նոր ղեկավարությունը բազմաթիվ անգամներ ասել է, որ ես նախկին տնօրենին եմ պաշտպանում, բացի այդ, առաջարկում են լռեցնել իմ եղբորը՝ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին, եթե, իհարկե, ցանկանում եմ պահպանել իմ աշխատատեղը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ Գրիգորյանը՝ իր ազատման հիմնական պատճառ դիտարկելով Առողջապահության նախարարի գործունեության վերաբերյալ՝ եղբոր հնչեցրած քննադատությունները։

Արման Գրիգորյանը, որը 1995 թվականից ճանաչում է բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին, որին նաև համարում է պրոֆեսիոնալ մասնագետ, վստահեցնում է՝ դեմ է եղել Արա Մինասյանին այդ եղանակով բժշկական կենտրոնից հեռացնելուն, քանի որ վստահ էր, որ դա բերելու է լարվածության, ինչին էլ ականատես եղավ Արա Մինասյանի հեռանալուց հետո։

«Եկավ նոր թիմ, եկան «մերոնք, ձերոնք» կարգախոսներով, սակայն ընթացքում տեսան, որ մենք նորմալ բժիշկներ ենք, որ իրենց հետ նորմալ աշխատում ենք։ Սկզբում մտածում էին, որ մեր բժշկական կենտրոնը հանցագործների բուն է, բայց ընթացքում տեսան, որ մենք ընդամենը բժիշկներ ենք, և սկսեցին մեզ հետ աշխատել, իհարկե, այս նորերի մեջ կային նաև բավականին լավ մասնագետներ։ Այս նոր տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, փորձում է կարևորել բժիշկների պրոֆեսիոնալիզմը, բայց կարծում եմ՝ պարտավորություններ ունի նախարարի նկատմամբ, այն է՝ հեռացնել նախարարի համար ոչ ցանկալի մարդկանց»,- ասաց Արման Գրիգորյանը։

Այս բժշկական կենտրոնում տասնամյակներ աշխատած բժիշկը, որը պետք է այժմ հեռանա, հիշում է, թե ինչպես էր Արա Մինասյանը, օրինակ, հուշանվերներով ճանապարհում թոշակի գնացող բժիշկներին, սակայն Արսեն Թորոսյանից որևէ սպասելիք չունի։

«Որևէ բան նրանից չեմ սպասում։ Գիտեք՝ մարդիկ կան, որոնք ամեն կերպ ցանկանում են բավարարել իրենց ամբիցիաները, փոքր ժամանակ չստացած խաղալիքները։ Նա իմ քաշայինը չէ, որ փորձեմ նրանից որևէ բան սպասել։ Անգամ հեռակա կարգով Թորոսյանն իր պահելաձևով, իր տղամարդկային պահվածքով չի առաջացնում ինձ մոտ տպավորություն, որ կարելի է Թորոսյանից որևէ հարցի լուծում կամ որևէ հարցի պատասխան սպասել։ Մեր տնօրեն Հովակիմյանն այդ առումով ավելի նախընտրելի է, ավելի նպատակահարմար է նրա հետ խոսել, թեև նրա հետ էլ որևէ խոսակցություն չեմ պատրաստվում ունենալ»,- ասաց Արման Գրիգորյանը։

25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկի կարծիքով՝ Հայատանում առողջապահությունն անվստահելի ձեռքերում է, ու ինքը չի հասկանում, թե ո՞ւր են տանում իրականացված այս կամ այն ծրագրերը։

«Ես տեսնում եմ, որ բժիշկներ են մնում առանց աշխատանքի, սոցիալական խնդիրներ են առաջանում, բայց չէ՞ որ եկել էին, որ բարելավեն»,- ասաց Արման Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այժմ բժշկի մասնագիտական հմտությունները շատ հաճախ ստորադասվում են տարատեսակ նպատակների։

«Մենք կջնջենք, նորը կկառուցենք, ով մեզ հետ չի քայլել, մեր դեմ է. նման բաներ եմ տեսնում, բայց իմ գաղափարախոսությունը հետևյալն է՝ պետությունը բոլորինն է։ Հիմա լարվածություն կա բժիշկների և պացիենտների միջև, բացասական մեծ քանակի էներգիա կա, այս նորաստեղծ ղեկավարության ժամանակ ես անձամբ լարվածություն եմ զգում, կան կողմնակի խոսակցություններ, որոնք խանգարում են մասնագիտական աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը։

Բժիշկը հայտնեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հեռանալուց հետո որոշակի դադար կվերցնի, որից հետո կփորձի այլ հիվանդանոցում աշխատանքի անցնել, եթե, իհարկե, Արսեն Թորոսյանը չհրահանգի աշխատանքի չվերցնել։

«Եթե նախարարի հրահանգները չլինեն՝ ինձ որևէ այլ հիվանդանոցում աշխատանքի չընդունել… ինձ թվում է՝ կփորձի իմ մուտքն արգելել այն հիվանդանոցներ, որոնք իրենից կախվածություն ունեն»,- ասաց բժիշկ Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 
 
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային
Ամենադիտված