ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ

Life

Էթիկետն այն է, երբ քեզ ավելի լավ ես դրսևորում, քան դա անհրաժեշտ է:

Էթիկետի՝ տարրական հարգանքի ու բարեկրթության կանոններն աշխատում են երկուստեք. դուք դրանք դրսևորում եք այլ մարդու հանդեպ, նա՝ ձեր։

Այսպիսով՝ շահում են բոլորը։

Սակայն կան որոշակի նրբություններ, որոնք պիտի իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ։

Ժամանակակից էթիկետի 21 ոսկե կանոններ

faded57017eeb5a923cc0f8845d20a83

1. Երբեք հյուր մի գնացեք առանց նախապես զանգահարելու: Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, կարող եք հյուրերին ընդունել տնային հագուստով։ Բրիտանացի մի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելուն պես նա միշտ հագնում է կոշիկները, դնում գլխարկն ու վերցնում հովանոցը։ Եթե հյուրն իրեն հաճելի է, նա բացականչում է. «Ինչ լավ է, ես էլ հենց նոր տուն մտա»։ Եթե տհաճ է. «Ցավոք, ես ստիպված եմ դուրս գալ»։

2. Ով էլ որ լինեք՝ տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին թե դպրոցական, որևէ տեղ մտնելիս միշտ առաջինը բարևեք։

3. Ձեռքսեղմում. կանանց հետ ընդունված չէ ձեռքսեղմամբ ողջույնը, սակայն եթե նա առաջինն է տղամարդուն ձեռք մեկնում, պետք է սեղմել այն, բայց ոչ այնքան ուժեղ, որքան տղամարդունը։

4. Ռեստորանում արված պատվերի համար վճարման կանոնը եթե դուք ասում եք՝ ես ձեզ հրավիրում եմ, դա նշանակում է, որ վճարում եք դուք։ Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ինքն էլ վճարում է։ Մեկ այլ ձևակերպում. «Եկեք գնանք ռեստորան». այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել։

5. Հովանոցը երբեք չի չորանում բաց վիճակում՝ ո՛չ գրասենյակում, ո՛չ հյուր գնալիս։ Այն պետք է ծալել և դնել հատուկ տեղում կամ կախել։

6. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ սեփական աթոռին։ Փոքրիկ կլատչ-պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը՝ կախել աթոռի մեջքից կամ դնել հատակին, եթե հատուկ աթոռ չկա։ Պորտֆելը դնում են հատակին։

7. Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնը չափավորությունն է։ Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի հոտը, ապա իմացեք՝ բոլորն արդեն դրանից «խեղդվել են»։

8. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և ձեր ուղեկիցը բարևում է ձեզ անծանոթ որևէ մեկի, դուք նույնպես պետք է բարևեք։

9. Ցելոֆանե փաթեթները, ինչպես նաև բուտիկների թղթե տոպրակները կարելի է օգտագործել միայն սուպերմարկետից վերադառնալիս։ Դրանք հետագայում որպես պայուսակ գործածելն անբարեկրթություն է։

10. Տղամարդը երբեք կնոջ պայուսակ չի կրում։ Եվ կնոջ վերարկուն նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի տանի այն մինչև հանդերձարան։

11. Տնային հագուստը հարմարավետ, բայց նորմալ տեսք ունեցող տաբատն ու բլուզն են։ Խալաթն ու գիշերազգեստը նախատեսված են առավոտյան լողասենյակ գնալու, իսկ երեկոյան՝ այնտեղից վերադառնալու համար։

12. Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է առանձին սենյակ, նրա սենյակը մտնելիս սովորեք թակել։ Այնուհետև նա էլ այդպես կվարվի, երբ ցանկանա մտնել ձեր ննջասենյակը։

13. Կինը որևէ տեղ կարող է չհանել իր շլյապան ու ձեռնոցները, բայց գլխարկն ու թաթմանները հանել անհրաժեշտ է։

14. Համաձայն միջազգային արձանագրության՝ զարդերի ընդհանուր քանակը չպիտի գերազանցի 13-ը, ընդ որում՝ դրանց մեջ մտնում են նաև ոսկերչական կոճակները։ Ձեռնոցի վրայից ամուսնական մատանի չեն դնում, սակայն թևնոցը թույլատրվում է։ Որքան մութ է դրսում, այնքան թանկ են զարդերը։ Ադամանդն առաջ համարվում էր երեկոյան զարդ՝ ամուսնացած կանանց համար, սակայն վերջին ժամանակներում թույլատրելի է դարձել ադամանդը նաև ցերեկը կրելը։ Երիտասարդ աղջկա ականջներին 0,25 կարատանոց ադամանդե մեխակ-ականջօղերը միանգամայն տեղին են։

15. Տղամարդը միշտ առաջինն է վերելակ մտնում, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով մոտ է դռանը։

16. Ավտոմեքենայում «ամենահեղինակավոր» տեղը համարվում է վարորդի հետևի նստատեղը: Այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին, երբ նա դուրս է գալիս մեքենայից, պահում է դուռը և ձեռքը մեկնում է կնոջը։ Եթե տղամարդը նստած է ղեկին, կինն այս դեպքում ևս պիտի նստի նրա հետևի նստատեղին։ Սակայն որտեղ էլ կինը նստի, տղամարդը պիտի նրա առջև բացի դուռը և օգնի իջնել։ Գործնական էթիկետում տղամարդիկ գնալով ավելի հաճախ են խախտում այս կանոնը՝ օգտագործելով ֆեմինիստուհիների նշանաբանը. «Բիզնեսում չկան տղամարդիկ ու կանայք»։

17. Եթե ներողություն խնդրելուց հետո դուք ներված եք, չարժե ևս մեկ անգամ վերադառնալ վիրավորական հարցին և երկրորդ անգամ ներողություն խնդրել. ուղղակի նման սխալներ մի կրկնեք։

18. Ի լուր աշխարհի ասել, որ դուք դիետա եք պահում, վատ վարքի նշան է։ Հատկապես այդ պատճառաբանությամբ չի կարելի հրաժարվել հյուրասեր տանտիրուհու առաջարկած ուտեստներից։ Անպայման գովեք նրա խոհարարական ձիրքը, այդ դեպքում դուք կարող եք ոչինչ չուտել։ Նույն կերպ պետք է վարվել նաև ալկոհոլի դեպքում։ Չարժե բոլորին տեղեկացնել, թե ինչու ձեզ չի կարելի խմել։ Սպիտակ չոր գինի խնդրեք և մի փոքր ըմպեք։

19. Աշխարհիկ զրույցի արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը, փողը։ Ոչ տեղին է «Օ՜, ինչ հրաշալի զգեստ է, որքա՞ն եք վճարել» հարցը։ Ինչպե՞ս արձագանքել։ Ջերմ ժպտացեք. «Սա նվեր է»։ Փոխեք զրույցի թեման, եթե զրուցակիցը պնդում է, ասեք, որ չեք ցանկանում այդ մասին խոսել։

20. 8 բան արժե գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, աղոթքը, դեղերի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքը և անպատվությունը։

21. 12 տարեկանը լրացած ցանկացած մարդու հետ անհրաժեշտ է «Դուք»-ով խոսել։ Զզվելի է լսել, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին։ Նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց դուք լավ ճանաչում եք, գրասենյակում ավելի լավ է խոսել «Դուք»-ով, քան «դու»-ով։ «Դու»-ով դիմել կարելի է միայն այն ժամանակ, երբ դուք մենակ եք։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դուք հասակակիցներ եք կամ ընկերներ։ Ինչպե՞ս արձագանքել, եթե զրուցակիցը համառորեն ձեզ «դու»-ով է դիմում։ Սկզբում հարցրեք. «Ներեցեք, Դուք ի՞նձ եք դիմում»։ Այլապես՝ ուսերի նեյտրալ թոթվում. «Կներեք, բայց մենք չենք անցել «դու»-ի»։

1444630638_10776_1_1_55265282cc265

Եվ, որպես վերջաբան, Ջեք Նիկոլսոնը՝ բարեկրթության մասին. «Ես շատ զգույշ եմ վերաբերվում բարեկրթության կանոններին։ Ինչպես փոխանցել ափսեն։ Չգոռալ մի սենյակից մյուսը։ Առանց թակելու չբացել փակ դուռը։ Կնոջն առաջ թողնել։ Այս բոլոր հասարակ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է։ Սա ինչ-որ աբստրակտ բան չէ։ Սա բոլորին հասկանալի հարգանքի լեզուն է»։

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ
Ամենադիտված