«Աստղային պատերազմների» 7-րդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը համացանցում է
TVStyle.news.am-ը գրում է .
Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմների» 7-րդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը։ Սյուժեի մասին շատ բան դեռ հայտնի չէ. ֆիլմի իրադարձությունները զարգանում են «Ջեդայի վերադարձը» պատմության ավարտից 30 տարի անց։ Նրա հիմնական շարժիչ ուժը կլինի Հան Սոլոն, սակայն նա միայնակ չի ճանապարհորդելու։ Չուբակիից բացի, նրա կողքին կլինեն մի քանի ուղեկիցներ։
Երկու րոպե տեւողությամբ հոլովակում երեւում են ասքի նոր հերոսները՝ Ռեյը, որի կերպարը կերտել է Դեյզի Ռիդլին, եւ Ֆիննը, որի դերը կատարել է Ջոն Բոյեգը։
Հոլովակը ուղեկցվում է «Ուժ. նա քեզ է կոչ անում» մեկնաբանությամբ։
Arthur Khemchian