ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին


ՕԵԿ-ը` «ՈՉ»-ի ճամբարում, բայց առանց «ճակատի»

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
 
Ի՞նչ դա կտա «խաղի» մասնակիցներին
Եվ այսպես. սահմանադրական փոփոխությունների հարցում երեկ վերջապես կողմնորոշվեց թերեւս միակ քաղաքական կազմակերպությունը, որ մինչեւ այժմ հստակ դիրքորոշում չէր հայտնել՝ «Օրինաց երկիրը»: 
 
Ճիշտ է, Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժը հիմա ավելի ընդարձակ անվանում ունի՝ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորում, բայց դե բոլորն էլ հասկանում են, որ դա ընդամենը ՕԵԿ-ի, «բիզնես-բառամթերքով» ասած՝ ռեբրենդինգն է, այսինքն՝ ապրանքային նշանի, տեսքի եւ այլն թարմացում-վերափոխումը: 
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստում, որ տեղի է ունեցել նախօրեին, ըստ այդ կազմակերպության տարածած տեղեկատվության, քննարկվել է ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների հարցին: 
 
«Արձանագրելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջարկությունները մասամբ են տեղ գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում, կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: 
 
Պարզ ասած, ՕԵԿ-ը եւ իր հետ կամ շուրջը միավորում ձեւավորած կազմակերպությունները դեմ են սահմանադրության փոփոխությունների նախագծին կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «ոչ»-ի ճամբարում են: 
Այն, որ կոնկրետ ՕԵԿ-ում տարամետ մոտեցումներ կան, նկատելի էր ու արձանագրվեց նաեւ խորհրդարանում տվյալ նախագծի քվեարկության ժամանակ: 
Թե ի՞նչ մտմտումների կամ, միգուցե՝ ներքին քննարկումների մեջ էր «Օրինաց երկիրը», դժվար է ասել: Բայց այս կուսակցությունը միակն էր, գոնե խորհրդարանական ու նաեւ քիչ թե շատ նկատելի արտախորհրդարանական ուժերի շարքում, որ սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հստակ դիրքորոշում չուներ կամ չէր արտահայտում: Երեկ, ահա, այդ բացը լրացվեց:
Ավելին, երեկ տարածված տեղեկատվության մեջ նաեւ նշված է. «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որն ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, իրականացվող գործընթացներում հանդես կգա որպես առանձին բեւեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդ»-ին մաս կազմող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց աշխատանքները: 
 
Միեւնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպությունների, շարժումների եւ միավորումների հետ»:
Հարկավ, «140 կազմակերպություն» բառակապակցությունն ուժեղ է հնչում: Խիստ տպավորիչ: Եթե Հայաստանի իրողություններին անծանոթ մեկը լսի, կմտածի, թե մի հսկայական միավորման մասին է խոսքը: Բայց բոլորին էլ հասկանալի է, որ խոսքը Հայաստանում շատ տարածված մի երեւույթի մասին է, որ ընդունված է բնորոշել որպես մարդ-կազմակերպություն: Ցուցակով շարադրած, այո, կարող է անգամ մի քանի էջ թուղթ պահանջել, բայց եթե փորձես մեկտեղել այդ բոլոր հարյուր ու քառասուն կազմակերպությունների անդամներին, այսինքն՝ ամբողջ մարդկային ռեսուրսը, բավական համեստ, անգամ անհարմար բան կարող է ստացվել: 
 
Թեպետ կարելի է չկասկածել, որ բազում կազմակերպությունների մասին հիշատակումները հասարակությունը, մեծ հաշվով, բուն իրողությանը համարժեք է ընկալում: 
Հետաքրքիր է այլ «ոչ»-ականների հետ համագործակցության պահը: Անկախ հիշյալ միավորման անվանումից, բոլորին է պարզ, որ հենքը ՕԵԿ-ն է՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Իսկ հետաքրքիրն այստեղ այն է, որ մյուս «ոչ»-ականները, մասնավորապես ՀԱԿ-ի ներկայացուցիչները, ոչ երկիմաստ հայտարարել են Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի հետ համագործակցության անհնարինության մասին: Այնպես որ «Հայկական վերածնունդը» ամենայն հավանականությամբ միայնակ կգործի: Դա, թերեւս, նրանց համար դժվար չի լինի՝ նկատի առնելով 140 կազմակերպության պարագան: 
Ամեն դեպքում, ստացվում է, որ ՕԵԿ-ը կլինի «ոչ»-ի ճամբարում, բայց առանց ճակատի, այսինքն՝ մինչ այժմ կարծես ձեւավորվող ճակատների մեջ չի ընդգրկվի: Թեպետ, Հայաստանի քաղաքական կյանքում այնքա՜ն մետամորֆոզներ են եղել, որ ամեն ինչ էլ չի կարելի բացառել: 
Մյուս կողմից, ի՞նչ կարող է տալ ՕԵԿ-ի այս դիրքորոշումը «խաղի» մասնակիցներին: «Հայկական վերածնունդը»՝ վերածնունդ, բայց չմոռանանք, որ խոսքն այնուամենայնիվ խորհրդարանական ուժի մասին է: Իսկ մեր քաղաքական կյանքում դա նշանակում է, որ տվյալ կուսակցությունը բոլոր կարգի ընտրական հանձնաժողովներում լիարժեք ներկայացված է: 
 
Այսպիսով, առնվազն երեք խորհրդարանական ուժ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը, «ոչ»-ի դիրքերում են եւ ընտրական հանձնաժողովներում ներկայացված: Սա պետք է դիտել որպես խիստ դրական հանգամանք: Դրական՝ այն պարզ պատճառով, որ այսպիսով ընտրահանձնաժողովների կազմերը հնարավորինս հավասարակշռված են դառնում՝ սահմանադրության փոփոխությունների կողմնակիցների եւ հակառակորդների ներկայացվածության առումով: 
 
Իսկ դա նշանակում է, որ բուն ընտրական կամ հանրաքվեային գործընթացի արդյունքները պետք է որ կասկածի տեղիք չտան: Փոփոխությունների նախագծի հակառակորդները, փաստորեն, լիարժեք հնարավորություն ունեն վերահսկելու ընտրական գործընթացը: Այսինքն՝ իրենք ոչ պակաս պատասխանատվություն են կրում այդ ամենի համար: 
Մնում է հուսալ, որ եթե հանրաքվեի արդյունքն իրենց ցանկացածը չլինի, նրանք քաջություն կունենան դա ընդունել:
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի
Ամենադիտված