Կեցցե՛ս դու, Աբրահամյան Հովիկ, սակայն առ այսօր Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքները գազաֆիկացված չեն
Ուշադրության կենտրոնումՍիրակ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Կեցցե՛ս դու Աբրահամյան Հովիկ, որ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրների մասին մտածում ես....բայց էդ մարզերից մեկն էլ Սյունիքի մարզն է, որտեղ առաջնային խնդիրներից մեկը հարավային դարպաս համարվող Ագարակ և Մեղրի քաղաքաների գազաֆիկացումն է .... Ու, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցումից անցել է 7 տարի, սակայն առ այսօր Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքները գազաֆիկացված չեն: Պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականից պետք է սկսվեր խողովակաշարի շինարարությունը, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում և Մեղրիի, Ագարակի բնակիչներին գազով ապահովելու խնդրի լուծումը մնում է օդում կախված: Չնայած այն հանգամանքին, որ Իրան-Հայաստան գազամուղն անցնում է ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վարչական տարածքով, մինչ օրս քաղաքը գազաֆիկացված չէ:
Հարց. Իրան-Հայաստան գազամուղի գազաբաշխիչ կայանն արդեն Ագարակում կա: Ու էդ ո՞նց եղավ, որ Մեղրիում տեղակայված ռուսական զորամասը գազաֆիկացված է: