ԴԱՀԿ-ն կփակի ձեր սրճարանի հաշիվը
BlogՄանե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԴԱՀԿ ծառայության գործունեության վերաբերյալ բողոքներն օր օրի ավելանում են, որոնք կապված են կառույցի բազմաթիվ թերությունների և անփութությունների հետ:
Ամենազավեշտալին, սակայն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վերջին «բոմբ» քայլն էր: Վերջինս կալանք է դրել Գյումրի համայնքի գույքի վրա: Կալանք դնելու հիմք է հանդիսացել է դատարանի վճիռը, որով որոշվել է համայնքից հօգուտ քաղաքացի Տարոն Գասպարյանի բռնագանձել 745 հազար դրամ գումար, որպես դատական ծախսերի փոխհատուցում:
ԴԱՀԿ-ն ինքնամոռաց կալանք է դնում ամեն շարժվող և անշարժ գոյացության վրա:
Այս տեմպերով մի օր էլ կարդալու ենք, որ ԴԱՀԿ-ը կալանք է դրել ինքն իր հաշիվների վրա:
Հ՚՚.Գ՚. «Մագնա և Մուռան» ընկերությունները զգուշացնում են. մի քայլեք մութ և անծանոթ վայրերով, մի փոքր ուշադիր եղեք, քանզի հնարավոր է չնկատեք ԴԱՀԿ-ի տեսուչին և նա ձեզ վրա կալանք դնի:
Նրանք փակում են բոլորի և ամենքի հաշիվներն ամենահարմար պահին: Եթե անգամ դուք սրճարանում նստած եք և 25 000 դրամի կերել և խմել եք, ապա հոգ չէ, դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայությունը կփակի ձեր հաշիվը: