Լրատվական խառնաշփոթ
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երկու օր է տարբեր լրատվական կայքեր տարածում են այն լուրը, որ ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Իսկ այսօր էլ տարածում ստացավ ԵՊՀ ռեկտորի խոսքն առ այն, որ քննարկվել է ընդհանուր փոփոխություններ իրականացնելու հարցը և ընդամենը կարծիքներ են հնչել, թե ներկայիս կիսապատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ:
Իհարկե շատ լավ է, որ քաղաքացիները քննարկում են երկրի ապագայի ու ուրվագծվող տեսլականների հետ կապված կարևոր իրադարձությունը, բայց այնուամենայնիվ մի քանի հարց է առաջանում.
1.Արդյոք ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի գիտխորհուրդը չունի նեղ մասնագիտական ու կրթական թեմաներ, որ անդրադառնում է քաղաքականությանը:
2.Լրատվականները ինչու են այսպես ակտիվ տարածում, ես իհարկե որոշ չափով կընդունեի, եթե այսպիսի թեմա պտտվեր օրինակ իրավագիտական ամբիոնի պարագայում:
Այնպիսի տպավորություն է ստացվում, որ այսօրինակ բոլոր ամբիոնների դեկանատների ու դասախոսների խոսակցությունները պետք է դառնան հանրային լայն ներկայացման առարկա: