Սողոմոն Քոչարյանը դարձել է նաեւ բժիշկների հերոսը
էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սողոմոն Քոչարյանը դարձել է նաեւ բժիշկների հերոսը, նրանք լրիվ ուրիշ մարդիկ են, սանիտարկեքն այնքան հոգատար են նրա նկատմամբ, քրեակատարողականի տղերքը, որ հսկում էին Սողոմոնին, գիշերները նրա խնամքով էին զբաղված։ Սողոմոնը նրանց համար արդեն հանցագործ չէր։ Սողոմոնը նաեւ հույս է մնացած ցմահ դատապարտյալների համար, որովհետեւ նրա գործը դարձավ նախադեպ։ Ծանր հիվանդությամբ տառապող «հանցագործ» Սողոմոն Քոչարյանը, որն այսօր ազատության մեջ է, միացրել է այսքան տարբեր մարդկանց։