ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին


Դիտարկում, թե ինչպես է հնարավոր դարձել ՑԱՀԱԼ-ի զինծառայողի վերադարձը Հայաստանից Իսրայել

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Այսօր իսրայելական մի շարք լրատվամիջոցներ աղճատված տեղեկատվություն են տարածել առ այն, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զինծառայող ազգությամբ հայ (ծնված ՀՀ-ում) Արիկ Մարտոյանը հատուկ գործողության արդյունքում Հայաստանից էվակուացվել է Իսրայել:

Խնդրի էությունն այն է, որ շուրջ 2 ամիս առաջ դեռևս Իսրայելի բանակում ծառայության մեջ գտնվող Մարտոյանը թույլտվություն էր ստացել ՌՕՈՒ-ի Սդե Դովի ռազմաբազայի հրամանատարությունից՝ ազգականներին տեսակցելու նպատակով երկօրյա ժամկետով այցելելու հայրենիք, մինչդեռ հետդարձի ճանապարհին Երևանում խնդիրներ էին առաջացել ՀՀ միգրացիոն ծառայության հետ, ըստ որի՝ Մարտոյանը հանդիսանում է զինապարտ և պետք է ծառայության անցներ ՀՀ զինված ուժերում: Երիտասարդի ծնողների պնդմամբ՝ իրենք Հայաստանից Իսրայել են տեղափոխվել շուրջ 15 տարի առաջ, երբ Արիկը 5 տարեկան էր, և շուտով հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
Ծագած անհարթությունները լուծելու համար Արիկ Մարտոյանը դիմում է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմին (նստավայրը Թբիլիսի), ինչպես նաև Վրաստանում Հրեական պետության հյուպատոսին (անշուշտ, հետաքրքիր է, թե Վրաստանում հավատարմագրված հյուպատոսն ինչպես կարող էր միջամտել Հայաստանի տարածքում ծագած խնդրին): Դեսպանը խնդրի շուրջ բանակցություններ է սկսում ՀՀ ԱԳ նախարարության հետ՝ փոխնախարարին ներկայացնելով նաև Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական դիմումը: Բացի այդ, երիտասարդը նույն թեմայով գրառում է կատարում ֆեյսբուքյան իր էջում, ինչի արդյունքում էլ թեման լայն տարածում է ստանում Իսրայելում՝ օգտագործվելով նաև ներքաղաքական նպատակներով:

Արիկ Մարտոյանի վերադարձման հարցին միջամտում է նաև Իսրայելի Կնեսետի՝ «Իսրայել-Հայաստան» բարեկամական ասոցիացիայի ղեկավար, «Քուլանու» կուսակցության ներկայացուցիչ Տալի Պլոսկովը, ով կապ է հաստատում հայաստանյան իր գործընկերոջ՝ Արտակ Զաքարյանի հետ, ով հավաստիացնում է խնդրի շուտափույթ լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում. այս մասին անգամ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իսրայելցի խորհրդարանականը (https://www.facebook.com/tali.ploskov/posts/1118015191559272): Ի դեպ, վերջինը փորձել է թեման օգտագործել նաև սեփական PR-ի համար՝ իսրայելական լրատվամիջոցներից մեկին տված հարցարույցում ընդգծելով իր վճռականությունը խնդրի լուծման հարցում և անգամ սպառնացել, որ հայկական կողմից կառուցողականության բացակայության դեպքում ձգտելու է հասնել անգամ հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերությունների խզմանը: Խնդրի լուծման հարցում ներգրավվում են նաև ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարությունը և պատվո հյուպատոսը:
Ի վերջո, իսրայելահայկական բանակցություններից, ինչպես նաև Մարտոյանի փաստաբան Էյալ Ֆալտակի միջամտությունից հետո, հայկական կողմի համաձայնությամբ՝ խնդիրը լուծվում է, և Մարտոյանն իր ընտանիքի հետ վերադառնում է Թել Ավիվ:
Մինչդեռ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ փորձում են ակնհայտորեն աղավաղել թեման՝ հայ երիտասարդի վերադարձը ներկայացնելով որպես «իսրայելական օդուժի և անվտանգության ծառայությունների հերթական հատուկ գործողություն դրամատիկ ընթացքով»՝ այս անգամ արդեն Հայաստանում:

Թեպետ այն մասին, որ խնդիրը լուծվել է բացառապես պաշտոնական Երևանի՝ մարդասիրական նկատառումների շնորհիվ, ինչպես նաև, հնարավոր է՝ երկու երկրների հարաբերություններին չվնասելու նպատակով, հայտարարել է նույն Իսրայելի Կնեսետի՝ «Իսրայել-Հայաստան» բարեկամական ասոցիացիայի ղեկավար և խորհրդարանի խոսնակի տեղակալ Տալի Պլոսկովը (http://izrus.co.il/dvuhstoron…/article/2015-10-22/29154.html): Ի դեպ, այս մասին ևս հայկական իշխանությունները իսրայելական կողմին տեղեկացրել են նախապես:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի
Ամենադիտված